Ես տեսնում եմ, որ կան քայլեր, կա առաջընթաց, մենք շարունակելու ենք գործընթացը խաղաղության պայմանագրի ստորագրման և տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ. մարտի 14-ի ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ Ադրբեջանի առաջարկին՝ Արցախի ներկայացուցիչներին հրավիրել Բաքու՝ բանակցությունների.
«Գնան Բաքու, հետ կգա՞ն, թե չէ։ ԼՂ-ի ներկայացուցիչները պետք է որոշեն։ Երբ Հայաստանը այդ թեմայով խոսող առաջնային սուբյեկտն էր, Ղարաբաղից մեզ խեթ հայացքուվ էին նայում․ հիմա ուզում ենք, որ այդ պատասխանատվությունը լինի ԼՂ-ի կողմից, դա պետք է լինի էֆֆեկտիվ խոսակցություն»։
Տեսանելի միջազգային մեխանիզմն ի՞նչ է։. շատերին է հետաքրքրում։
«Մեր ընկալումն այն է, որ լինի միջազգային մեխանիրզմ, որը բանակցությունների շարունակականությունն ապահովի։ Բանակցությունները հանկարծ դարձան ինտեգրացիա, իսկ ինտեգրացիայից հետո Ադրբեջանն ի՞նչ է որոշելու։ Մենք Ադրբեջանին ԼՂ ժողովրդին ցեղասպանելու մանդատ չենք տա։ Լաչինի միրջանցքի փակման վերաբերյալ մենք տեսանք միջազգային հանրության վերաբերմունքը։ Միջազգային մեխանիզմով պետք է ապահովվի ԼՂ-ի ներկայացուցիչների ու Ադրբեջանի բանակցությունների շարունակականությունը։ Մեխանիզմը միաշերտ կարող է չլինել։ Փաստահավաք առաքելությունը կարող է լինել միջազգային մեխանիզմ»,- միջազգային մեխանիզմի «տեսանելիությունը» մեկնաբանեց Փաշինյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները երկարատև գործընթաց է, խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար պետք է ռազմավարական քայլերով առաջ գնալ։
«Ափալ-թափալ քայլեր պետք չի անել, պետք է ռազմավարական քայլեր անել՝ մեր պետության շահերը պաշտպանելու համար։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը մեզ համար կարմիր գիծ է, բայցև երկարաժամկետ ռազմավարական քայլեր են պետք»,- ասաց Փաշինյանը՝ ուշադրություն դարձնելով, որ կան հարցեր, որոնց լուծումը կարող է երկար տարիներ պահանջել.
«1994 թվականից ի վեր ՀՀ-ն ունի օկուպացված տարածքներ։ Բերքաբերի ջրամբարի ձախ ափը, Պառավաքարի վարելահողերի 70 տոկոսը, Վազաշեն գյուղի տարածքը, Արծվաշենը այդ տարիներից Արբեջանի կողմից օկուպացված են»։