Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին Ադրբեջանը դատապարտել է ցմահ ազատազրկման։
Ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ հրամանատար, նախարար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։
Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Աբու Դաբիում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումից, «Զայեդ» մրցանակ ստանալուց անգամ մեկ օր չի անցել, ու Բաքուն առևանգված մեր հայրենակիցներին դատապարտեց ցմահ ազատազրկման։
Մյուս երեք գերիները՝ Մադաթ Բաբայանը դատապարտվեց 19 տարի, Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարի, Դավիթ Ալլահվերդյանը՝ 16 տարի ազատազրկման։







