Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակցությունների սեղանը նորից ռմբակոծեցին. ՀՀ-ում Իրանի դեսպան

02/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստան-Իրան սահմանը 24 ժամով փակ է եղել, բայց այսօր առավոտյան երթևեկությունը վերականգնվել է. հայտնել է ՀՀ-ում Իրանի դեսապան Խալիլ Շիրղոլամին։

Նա հայտնել է, որ Իրանը չի ընդունում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության իր երկիրը դեմ է։

Նա նաև նշել է՝ որքան էլ Թրամփը ցանկանա Իրանում քաղաքացիական ապստամբություն հրահրել, իր ժողովուրդը չի անի դա, ընդհակառակը՝ կանգնած կլինի Իրանի իշխանությունների կողքին, ինչպես կանգնած է հիմա ու սգում է հոգևոր առաջնորդի մահը։ Դա հասկացել է նաև Թրամփը. ասաց Շիրղոլամին։

Դեսպանը խոսել է նաև վերջին օրերին Իրան-ԱՄՆ բանակցությունների մասին։ Նշենք, որ Օմանի արտգործնախարարն է սենսացիոն հայտարարություն արել, որ Իրանը համաձայնել էր Իրանի հիմնական բոլոր պայմաններին, սակայն դրանից մի քանի ժամ անց տեղի է ունեցել հարձակումն Իրանի վրա։

«Մենք ազնիվ կերպով մտանք մի բանակցությունների գործընթացի մեջ այն բարի կամքով և այն ցանկությամբ, որպեսզի բանակցությունների արդյունքում հասնենք երկու կողմերի համար ցանկալի արդյունքների։ Սակայն բանակցող մյուս կողմը ապացուցեց, որ չի կարող հավատարիմ մնալ մարդկային և բարոյականության ամենատարրական սկզբունքներին։ Դա նման է այն բանին, որ մենք այսօր ձեզ հրավիրենք մամուլի ասուլիսի և այդ ընթացքում ձեզ թիրախավորենք և ձեր նկատմամբ բռնություն կիրառենք։

Բանակցությունների վերջին փուլում, որ տեղի ունեցավ Ժնևում, շատ օպերատիվ և մանրամասն առաջարկներ  փոխանցեցինք ամերիկյան կողմին, և պայմանավորվեցինք, որ իրենք կուսումնասիրեն դրանք, որից հետո  մենք կստանանք իրենց արձագանքը։ Նորից կարող ենք ասել, որ բանակցությունների սեղանը ռմբակոծեցին»,–Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը։

Դեսպանը հիշեցրեց, որ Իրանի թշնամիները հայտարարում էին, որ Իրանի հոգևոր առաջնորդը թաքնված է բունկերներում և որևէ վտանգ նրա կյանքին չի սպառնում։

 «Ամոթ նրանց. մեր հոգևոր առաջնորդը գտնվում էր իր առօրյա աշխատանքի վայրում։ Նա վստահ էր, որ եթե Իրանի քաղաքացիներին վտանգ է սպառնում, ապա ինքը չի կարող բացառություն լինել։

Ես չեմ կարծում, որ սա որևէ ձեռքբերում է՝ երբ  այն պետության, ում հետ  դու բանակցություններ ես վարում, նրա դեմ կիրառես հրթիռներ և ինքնաթիռներ, սպանես  այդ երկրի ղեկավարներին։

Նրանց ակնկալիքն այն էր, որ շոկի արդյունքում Իրանը կորցնի իր ինքնակառավարման ունակությունը և չկարողանա դիմադրել, չկարողանա որևէ քայլ ձեռնարկել այս ագրեսիայի դեմ։ Սական Իրանում կառավարման ճգնաժամ չկա։ Շուտով ԻԻՀՊԿ-ը կհրապարակի Իրանի նոր առաջնորդի անունը։

Այս գործողությունների հետևանքով մեր ժողովրդի ազգային ձգտումները էլ ավելի ամրապնդվեցին։ Ուստի պետք չէ փնտրել  բարդ սցենարներ այն մասին, թե ինչպես են իմացել, թե որտեղ է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդը։ Նա գտնվում էր իր աշխատանքի վայրում, որի տեղակայման վայրը Իրանի բոլոր քաղաքացիները գիտեն»,–ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելը նպատակ ունի Իրանը դարձնել երկրորդ Սիրիա, որպեսզի երկրում ներքին բախումներ սկսվեն. իրանագետ

Հաջորդ գրառումը

Դավիթ Համբարձումյանը կալանավայրից առաջարկում է «Նիկոլին հեռացնելու քաղաքական օրակարգի շուրջ միավորվել»

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Նորություններ

Բերման են ենթարկվել գործընկերներս. Գոհար Մելոյան

16/04/2026
Նորություններ

Ով կմտածեր, որ նրանք մի օր կսինխրոնիզացվեն հակատրամաբանության շուրջ. Տաթիկ Հայրապետյան

16/04/2026
Նորություններ

Ուղիղ. ԱԺ-ում Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարողականը 

16/04/2026
Հաջորդ գրառումը

Դավիթ Համբարձումյանը կալանավայրից առաջարկում է «Նիկոլին հեռացնելու քաղաքական օրակարգի շուրջ միավորվել»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական