Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բագրատ Սրբազանի մտորումները՝ ԱԱԾ բանտախցում

29/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հոգևոր, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից.

Անձնական մտորումներ

Բանտախցում, որտեղ գտնվելու համար մեկ վայրկյան անգամ չեմ զղջում, զանազան զգացումներ են առաջացել։

Երեկ մտորումներիս մեջ ակամայից անդրադարձա, որ մոտավորապես 90 տարի, իսկ ավելի ճիշտ՝ 88 տարի առաջ, 1937 թ.-ին այս նույն շենքում կալանավորվել և ապա նույն շենքի նկուղներում գնդակահարվել է Բագրատ արք. Վարդազարյանը, ում անվան կրողը լինելու պատիվը ինձ ընծայեց իմ հոգևոր ծնողը՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց հոգելույս հայրապետը։

Ինձ ձեռնադրեց և օծեց Բագրատ անունով ի հիշատակ Բագրատ արքեպիկսոպոս Վարդազարյանի և պատվիրեց հավատարիմ լինել նրա անցած ճանապարհին և շարունակել նրա ավանդը։ Շուրջ 30 տարի ես փորձում եմ պատվով և երախտիքով կրել նահատակ Սրբազանի անունը, ով իր ողջ կյանքն անցկացրել է պայքարի բովում՝ ի պաշտպանություն և հանուն հայոց ինքնության, արժեքների, Մայր Եկեղեցու և Հայրենիքի։ Պայքարել է Ցարական Ռուսաստանի ոտնձգությունների դեմ, Բաքվում՝ ադրբեջանական հրոսակների դեմ, ողջունել Անկախ Հայաստանի հռչակումը և ապա հայտնվել Խորհրդային հալածանքների ներքո։ Այնուհետև իր կյանքը կնքել նահատակությամբ՝ հանուն հայի և Հայաստանի, հանուն Սուրբ Եկեղեցու և ինքնության, հանուն սեփական պատմության և կենսագրության, հանուն գալիքի և Հայոց հաղթանակի։

Հիմա ես այս նույն վայրում եմ՝ միգուցե նույն խցում։ Թե ինչ կլինի շարունակությունը, կտեսնենք հետագայում։ Սակայն մեկ բան հստակ է՝ վերադարձել ենք 1937 թ., երբ հակահայկական իշխանությունը, ենթարկվելով թշնամու պարտադրանքին, ինքն իրեն կարգել է որպես թշնամի այն ամենին, ինչը կարող է վերականգնել մեր Տունն ու Պատիվը։

Այն ժամանակ էլ Բագրատ արք. Վարդազարյանին զրպարտեցին որպես ահաբեկիչ, ժողովրդի թշնամի և պետական դավաճան կամ հանցագործ։

Սա նույնաբնույթ նկարագիր ունեցող իշխանության էությունն է, որի վախճանը անխուսափելի է, ինչպես խորհրդային բռնապետներինը։

Հաղթանակը այլընտրանք չունի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զանգահարեցի սրբազանին, ներկայացա, պատմեցի երազիս մասին…

Հաջորդ գրառումը

Հայ  եկեղեցու դեմ իշխանությունների համակարգված հարձակումները խաթարում են ազգային միասնությունն ու համերաշխությունը. Բելգիայի հայերի կոմիտե

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025
Նորություններ

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025
Իրավունք

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ  եկեղեցու դեմ իշխանությունների համակարգված հարձակումները խաթարում են ազգային միասնությունն ու համերաշխությունը. Բելգիայի հայերի կոմիտե

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական