Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Արևմտյան Ադրբեջան» արհեստածին համայնքը խիստ «վառված է» պաշտոնական Երևանից

18/11/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստում իր ելույթում հերթական անգամ զրպարտեց Ադրբեջանին և խեղաթյուրեց Արևմտյան Ադրբեջան համայնքի գործունեությունը. ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են ինքնակոչ «Արևմտյան Ադրբեջան» համայքի հայտարարությունը, որում ասված է.

«Հիշեցնում ենք Փաշինյանին, որը հայտարարեց, թե «Ադրբեջանը պատրաստվում է ռազմական ագրեսիայի Հայաստանի դեմ՝ Հայաստանն անվանելով Արևմտյան Ադրբեջան», որ սա այն նույն Հայաստանն է, որը 30 տարի պահել է Ադրբեջանի տարածքը օկուպացիայի տակ և հպարտացել է դրանով, և նույն Փաշինյանը, որը 2019 թվականին Խանքենդիում ասում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», բայց հետո ասաց, որ «Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Ադրբեջանին»։

Ինչ վերաբերում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինին, ապա այն հիմնված է պատմական և աշխարհագրական ճշմարտության վրա, և մեր համայնքի կողմից դրա օգտագործումը հիմնված է մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաներով ճանաչված ինքնորոշման իրավունքի վրա։

Այս արտահայտությանն առարկող Ն.Փաշինյանը թող բացատրի, թե ինչու  իր տրամաբանությամբ  «Լեռնային Ղարաբաղ»-ին «Արցախ» ասելը   Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնալիք չէ, իսկ օգտագործելով «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը՝ նշանակում է ոտնձգություն Հայաստանի ինքնիշխանության դեմ։

Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ Արևմտյան Ադրբեջան համայնքը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, և խաղաղությանն ու հաշտությանը կարելի է հասնել ոչ թե Ն.Փաշինյանի շողոքորթ խոսքերով և իր նկատմամբ «դեմոկրատի» կեղծ կերպար ստեղծելով, այլ անկեղծ քայլերով։ Այս առումով մենք ակնկալում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կճանաչի ադրբեջանցիների իրավունքը՝ վերադառնալու իրենց պապենական հողերը Հայաստանում և երկխոսություն սկսել Համայնքի հետ՝ արևմտյան ադրբեջանցիների հետ պատմական հաշտեցման հասնելու համար»։

Ներողություն ենք խնդրում Azg.am-ի ընթերցողներից «Արևմտյան Ադրբեջան» ինքնակոչ, կեղծ, զրպարտիչ կազմակերպության տարբերանշանն օգտագործելու համար, բայց Հայաստանում պետք է իմանան, որ Բաքվի բռնապետի կողմից ֆինանսավորվող ու հովանավորվող այդ կազմակերպությունը, որն արհեստականորեն ստեղծվել է 2020 թվականի պատերազմից հետո միայն, օրեցօր լեզուն ավելի է երկարեցնում, պահանջներն էլ՝ մեծացնում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ղարաբաղում ձեռք բերված արդյունքը մեզ ցույց տվեց, թե ինչի կարելի է հասնել միասնության շնորհիվ. Էրդողան

Հաջորդ գրառումը

Հայաստանի սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը վտանգի տակ են. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ. շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ֆիասկո է, Նիկո’լ. Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան փորձում է վերացնել Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները. Հերթական փորձը Լիտվայի պետական արխիվն է. «ՕՐԵՐ»

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին

07/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը վտանգի տակ են. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։ Այս դատը բացվել է Հայոց պետականության դեմ։  «Պի՛նդ եղեք»․ Դավիթ Իշխանյանը Բաքվի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական