Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախցիները պատրաստ են նվազագույն չափով սնվել, միայն թե եղած սնունդն ուղղվի բանակին

06/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախում հացի որոշ արտադրամասեր ալյուրի բացակայության պատճառով չեն գործում։ Փակվում են նաև առևտրի կետերը, խանութները։ Օպերատիվ շտաբը, որը համակարգում է պետնախարար Ռուբեն Վարդանյանը, փորձում է լրացուցիչ սնունդ հատկացնել։ Սննդի կետերի, խանութների մոտ հերթեր են գոյացել, բանկոմատների մեծ մասը կանխիկ գումար չունենալու պատճառով չի գործում, երեխաների համար նախատեսված սննդի բացակայության հետ կապված լուրջ խնդիրներն են առաջանում։ Ծնողներն ահազանգում են, որ միրգ-բանջարեղենի, վիտամինների պակասի պատճառով երեխաների թերսնուցումը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ. Արցախից ուղիղ կապով հայտնել է «Արդարություն» կուսակցության նախագահ, «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի հիմնադիր ղեկավար Արշակ Աբրահամյանը։

Նա դումում է սոցցանցերում հետևորդներ ունեցող օգտատերերին, հայտնի գործիչներին, արտերկրում միջազգային գործընկերներ ունեցող հայերին՝ Արցախի ու արցախահայության աղետալի վիճակի մասին հնարավորինս շատ տեղկություններ տարածել, միջազգային հանրությանն իրազեկել ու հորդորել խոսել Արցախի խնդրի մասին։

«Տարբեր լեզուներով տարածենք, որ Ադրբեջանը, Արցախը պահելով փրջափակման մեջ, իր ցեղասպան քաղաքականությունն է իրականացնում։

Օպերատիվ շտաբը որոշել է պահուստային ֆոնդից լրացուցիչ սնունդ հատկացնել, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ այս վիճակը չի կարող երկար տևել։ Բլոկադան վերաբերում է  նաև Արցախի Պաշտպանության բանակին։ Միանգամայն հասկանալի է, որ պահուստային սնունդը պետք է պահվի բանակի համար։ Սա գիտակցում են նաև արցախցիները։ Նրանցից շատերը հայտնել են, որ իրենք պատրաստ են նվազագույն չափով սնվել, միայն թե եղած սնունդը հատկացվի զինվորներին, բանակին»,- ասել է Արշակ Աբրահամյանը։

Ազգ-բանակ միասնությունը այս օրերին է հենց ստեղծվում Արցախում։ Շրջափակումը ոչ թե կոտրել, ընկճել է արցախցիներին, այլ, ընդհակառակը, պայքարի ոգին, ցասումը հասել է գագաթնակետին։

«Թող ադրբեջանցիները հիասթափվեն. իրենց քայլերի արդյունքում Արցախի ժողովուրդը չի կոտրվում, այլ պայքարում է ու ոչ մի դեպքում չի լքելու իր պատմական հայրենիքը»,-տեսաուղերձն ավարտել է Արշակ Աբրահամյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վիճակը Նախիջեւանում

Հաջորդ գրառումը

Հայոց բանակը 2009-ին 68-րդ տեղում էր, հիմա՝ 94-րդ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդի տունը խուզարկել են, նրան տարել են ՔԿ

15/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հաջորդ գրառումը

Հայոց բանակը 2009-ին 68-րդ տեղում էր, հիմա՝ 94-րդ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սևանի տարածքում կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ

15/10/2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 18-ին ստացված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ահազանգի հիմքով հարուցվել էր...

ԿարդալDetails

Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` Փաշինյանի և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար. ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն

15/10/2025

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդի տունը խուզարկել են, նրան տարել են ՔԿ

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական