Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում վտանգավոր զարգացումներ են ընթանում, որոնք պետք է րոպե առաջ կանգնեցվեն. Էդգար Ղազարյան

15/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.

Արցախում վտանգավոր զարգացումներ են ընթանում, որոնք պետք է րոպե առաջ կանգնեցվեն։

2023 թվականի հունվարի 14-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ով Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության և համանուն խմբակցության անդամ է, չի բացառել Արցախում նախագահական և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ միաժամանակ հայտարարելով իր պատրաստակամությունն առաջադրվելու ԱՀ նախագահի թեկնածու։

Արցախի Սահմանադրությամբ նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են միաժամանակ։ Այսինքն` տվյալ դեպքում դրա մասին խոսել, նշանակում է, որ քննարկվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի և դրանից հետո միաժամանակյա ընտրությունների կազմակերպման հնարավորությունը։

Այսօր լուրեր են շրջանառվում նաև Ռուբեն Վարդանյանին՝ Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Ի սկզբանե ինձ համար հասկանալի չի եղել Ռուբեն Վարդանյանի նշանակումն այդ պաշտոնում, սակայն դրանից հետո Ադրբեջանի իշխանությունների նրա դեմ իրականցվող հստակ պետական մակարդակով հակաքարոզը և նրան Արցախից հեռացնելու պահանջները, լուրջ ազդակներ են ինձ համար իմ մոտեցումները խմբագրելու համար։

Հստակ է մի բան․ այս պահին պետք է բացառել Արցախում որևէ քաղաքական նոր վերադասավորում և փոփոխություն։ Արայիկ Հարությունյանը հայ ժողովրդի ամենամեծ թշնամիներից է։ Նա Նիկոլ Փաշինյանի հետ կիսում է Արցախի կորստի ողջ պատասխանատվությունը։ Նրանք ամեն ինչ արել են միասին, սակայն նրա հնարավոր հրաժարականը նոր, վերջին կործանարար հարվածը կլինի Արցախի համար։

Նա հրաժարական պետք է տված լիներ 2020 թվականի նոյեմերի 10-ին և վաղուց կրեր իր պատիժը։ Հիմա նա պարտավոր է մնալ իր պաշտոնում, իսկ նրա հնարավոր հրաժարականը վերջնական թշնամական արարը կլինի Արցախի և ողջ հայ ժողովրդի համար։

Ռուբեն Վարդանյանը պետք է շարունակի պաշտոնավարել Արցախի պետնախարարի պաշտոնում։ Անկախ նրա աշխատանքի ներկա արդյունավետությունից, միայն այն, որ նրա պաշտոնանկությունը և Արցախից հեռացնելն Ադրբեջանի պահանջ է, դա չպետք է կատարվի։

Այս ճգնաժամային իրավիճակում Արցախում հանրային դիրք և պաշտոն ունեցող յուրաքանչյուր գործիչ պետք է մտածի միայն հակաճգնաժամային կառավարման և իրավիճակի հաղթահարման ֆունկցիոնալ լուծումների մասին։ Ցանկացած հրաժարական, նշանակում կամ փոփոխություն միայն խորացնելու է ճգնաժամն Արցախում, որի հետևանքները կլինեն անկանխատեսելի և կործանարար։

Արցախում ապրող մեր հայրենակիցներին կոչ եմ անում ցուցաբերել ակտիվություն և կանխել ցանկացած հնարավոր քաղաքական փոփոխություն Արցախում։ Հիմա ցանկացած փոփոխություն ունենալու է միայն ու բացառապես վտանգավոր և կործանարար հետևանքներ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ. Ռուբեն Վարդանյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի իշխանությունները հող էին նախապատրաստում այս տարածքներն Ադրբեջանին բռնակցելու համար. Թաթոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ Արևելյան Հայոց Թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի իշխանությունները հող էին նախապատրաստում այս տարածքներն Ադրբեջանին բռնակցելու համար. Թաթոյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական