Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը լափած, Հայաստանը հոշոտելու պատրաստ Ադրբեջանում 390 հարցվածների 78,5%-ը կողմ է խաղաղության հաստատմանը

11/12/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այս տարվա նոյեմբերին Ադրբեջանում անցկացված հասարակական կարծիքի վերջին հարցման արդյունքների համաձայն՝ «Դուք համաձա՞յն  եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը» հարցին  հարցվածների 78.5%-ը պատասխանել է «այո, կողմ եմ», 20.2%-ը՝ «ոչ, չեմ պաշտպանում», 1.3%-ը դժվարացել է կարծիք հայտնել։

Նախկինի  համեմատ՝ ավելացել է խաղաղությանն իրենց աջակցությունը հայտնած հարցվածների թիվը։ Միջնակարգ կրթություն ունեցողների 74,1%-ը և բարձրագույն կրթություն ունեցողների 86,9%-ը իրենց աջակցությունն են հայտնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

Հարցումն անցկացվել է 2023 թվականի նոյեմբերի 25-28-ը՝ հեռախոսային հարցազրույցի ձևով Ադրբեջանի 12  մարզերում, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 390 հարցվող»,- կարդում ենք ադրբեջանական լրատվամիջոցներում։

Այսօրինակ հարցումներով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ իր հասարակության իբր խաղաղասեր ու հանդուրժող լինելը, նաև խաբել հայ ժողովրդին, թե ադրբեջանցիները ատելություն չունեն նրանց նկատմամբ։ Հայաստանի իշխանություններն էլ, բնականաբար, դրոշակ կսարքեն այս հարցումների արդյուքնները՝ սեփական ժողովրդին խաղաղասիրական միֆերով կերակրելու ու բերանն աղ դրած մատաղացուի պես քշելու դեպի նոր սպանդ ու նոր ստրկություն։

Եթե հարցվածների 78,5 %-ը կողմ է խաղաղությանը, հարց տվե՞լ են սեփական իշխանություններին՝ խաղաղության գնացող երկիրն ինչու է իր բանտերում պահում հայ գերիներին ու պատանդներին, նոր մարդկանց առևանգում, ինչո՞ւ էր 2 ամիս առաջ Արցախում,մոր աչքի առաջ գլխատում մանկահասակ երեխաներին, դաժանաբար սպանում խաղաղ բնակիչներին, նրանց ստիպում բռնի արտագաղթել սեփական Հայրենիքից։ Ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանի սահման մտած ու Սյունիքի գյուղերում տիրաբար զբոսնող ադրբեջանցի զինվորը ինչո՞ւ էր իր նկարած տեսանյութում ասում, որ ինչքան հնարավոր է, պետք է շատ հայերի մորթել։

Արցախը խլած, Հայաստանի ինքնիշխան տարածք մտած ու 200 քկմ գրաված Ադրբեջանը, որ անկլավ ու ադրբեջանցիների՝ դեպի Հայաստան վերադարձ է պահանջում, իհարկե, գոնե առերևույթ պետք է ձգտի խաղաղության պայմանագրի։ Ամեն ինչ վերցրած, ամեն ինչ լափած, քիչ պահանջած, բայց հազարապատիկը նվեր ստացած օկուպանտն էլ ի՞նչ կա, որ ուզել ու չի ստացել։ Միայն մի բան կա, որ դեռ չի իրագործվել՝ «խաղաղության պայմանագրի» անվան տակ ներխուժել Հայաստան ու փափուկ ուժով տիրել նրան։ Իսկ դրան ՀՀ իշխանությունները նույնպես համաձայն են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն Իսրայելից պահանջել է մինչև տարեվերջ ավարտել ռազմական գործողությունը Գազայի հատվածում. The Economist

Հաջորդ գրառումը

Հայաստանի վրա աչք տնկած «արևմտյան Ադրբեջան» ապօրինի կառույցը համարձակվել է ծաղրել Վարդան Օսկանյանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի վրա աչք տնկած «արևմտյան Ադրբեջան» ապօրինի կառույցը համարձակվել է ծաղրել Վարդան Օսկանյանին

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական