Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը, Զանգեզուրը մեր հայրենիքի բաց դռներն են, և հետևաբար նույնիսկ մեկ թիզ հողի կորուստ չի կարելի թույլ տալ. «Ազգ»-ային կերպար՝ Լեոնիդ Ազգալդյան-80

22/11/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեոնիդ Ազգալդյանի պայքարը Հայաստանի անկախության, ինքնիշխանության համար շատ ավելի վաղ էր սկսվել՝ դեռ 1980-ականներին։ Իսկ երբ արցախյան շարժումն սկսվեց, նրա գլխավորությամբ Վարդենիսում հայ կամավորները, տեսական ու գործնական գիտելիքներով զինված, 1989-ին առաջին անգամ մարտնչել են ռուսական կանոնավոր բանակի դեմ ու հաղթանակ տարել։

«Հույսներս միայն մեզ վրա պետք է դնենք, ոչ մի դաշնակից մեզ օգնել չի կարող, եթե ինքներս չկարողանանաք և չուզենք պաշտպանել մեզ։ Յուրաքանչյուր կանոնավոր ու հզոր բանակ, առանց ժողովրդի կամքի և ուժի, ոչինչ է»,-Լեոնիդ Ազգալդյանի համոզմունքն էր։

«Անկախության բանակ» ջոկատը ստեղծվեց՝ ուրվագծելով Հայաստանի համար կանոնավոր զորք, բանակ ունենալու նախադրյալները։

«Անկախության բանակը» վերածվեց «Ազատագրական բանակի»։ Այս անվանումները պատահական չեն. պաշտպանական այս կառույցներին անդամագրվածները հոգեբանորեն համոզված էին, որ իրենք բանակի մարտիկներ են, որոնք պետք է սովորեն զինվորական կանոնավոր կյանք ու առօրյա վարել, լինել պարտաճանաչ, կարգապահ, կազմակերպված, պատասխանատու։

Ամենօրյա մարզումները, վարժանքները, ֆիզիկական պատրաստվածությունը Լեոնիդի համար չափազանց կարևոր էին։ Նա ինքն էլ օրինակ էր ծառայում զինվորների համար՝ մարզվելով, կոփվելով։ «Շատ քրտինք, քիչ արյուն» նրա խոսքերն են։ Նրա համար առաջնային էր նաև մարտիկների հոգեբանական, գաղափարական պատրաստվածությունը։

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի համար Լեոնիդ Ազգալդյանը զտարյուն, գաղափարական, պետականամետ հայի կերպար էր, որից, բնականաբար, մեր թշնամի երկրները նպատակադրվել էին ազատվել։ Ադրբեջանն իր ազգային անվտանգության համակարգն էլ է օգտագործել՝ Լեոնիդ Ազգալդյանին, Մոնթեին, Բեկոր Աշոտին ու նրանց նման ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող ռազմիկներին ոչնչացնելու համար։

«Լեոնիդը չէր կարող ողջ մնալ, նրա նմանները շուտ են զոհվում, որովհետև նրանք չեն խոսում, այլ գործում են ու գործով ապացուցում իրենց արդար դիրքորոշումն ու կեցվածքը»,-նկատում է Վոլոդյա Ավետիսյանը, որ ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից Լեոնիդ Ազգալդյանի կողքին է եղել։

Ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը Լեոնիդ Ազգալդյանի մահից հետո է անդամագրվել կամավորների ջոկատին, բայց վկայում է՝ հրամանատարի անմահ ոգին մշտապես է առաջնորդել իրենց։

«Այսօր էլ ձեռքս դնում եմ Լեոնիդի կիսանդրուն ու խնդրում՝ զորավար, ուժ տուր ինձ՝ ճիշտ ապրել։ Տղաներից շատերը նրա պատգամներով են ապրում, որովհետև այլ կերպ չէր կարող լինել։ Նա հզոր, անպարտելի հայի տեսակ էր, ցեղի՛ տեսակ»,- ասում է Գագիկ Գինոսյանը։

Լեոնիդ Ազգալդյանը, Ալեքսանդր Թամանյան կրտսերը, Կարեն Գրիգորյանն առաջին զենք ստեղծողներն են։ Գագիկ Գինոսյանը պատմում է, որ նրանք գաղտնի էին անում դա՝ վստահ, որ նույնիսկ զինամթերքի հարցում չի կարելի հույսը դաշնակից երկրների վրա դնել, այլ պետք է սեփական ուժերով հոգալ սեփական կարիքները։ Իզուր չէ, որ Թուրքիան այդ տարիներին շատ անհանգստացած էր՝ թե հայերը մտավոր հսկայական պոտենցիալ ունեն, որը կարող է մեծ վտանգ ներկայացնել ուրիշների համար։

«Անկախության բանակի» հրամանատար, «Ազատագրական բանակի» հիմնադիր ու հրամանատար, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ընկեր Նորիկ Գալստյանը վստահ է, որ հայկական բանակը ստեղծվեց Լեոնիդի շնորհիվ։ Նա հայտարարեց, որ Արցախի հարցը Հայ դատի մի մասն է, և ոչ ոք իրավունք չունի այն ուրիշին հանձնելու։ Նրա շնորհիվ Արցախի Մարտակերտի շրջանի 23 գյուղ թուրքաթափվեց։

«Որոշվում է ազգի ճակատագիրը: Գետաշենը, Շաումյանը, Արցախը, Զանգեզուրը մեր հայրենիքի բաց դռներն են, և հետևաբար նույնիսկ մեկ թիզ հողի կորուստ չի կարելի թույլ տալ»,- ասել է Ազգալդյանը։

Գարեգին Նժդեհից հետո ամենակարգախահ հրամանատարը. Գագիկ Գինոսյանի գնահատականն է։ «4 տարվա մեջ նա իր 300 հոգանոց ջոկատից ընդամենը 7 զոհ տվեց. վերջինն ինքն էր»։

Լեոնիդ Ազգալդյանը սպանվել է 1992 թվականի հունիսի 21-ին, Տոնաշենում։

Մարտական ընկերները պատմում են, որ ախոյանը օրեր շարունակ դարանակալել է Լեոնիդին։ Սպանության վայրից ոչ հեռու հայտնաբերվել է որոշակի տրամաչափով տրորված խոտածածկույթ, ինչպես նաև «Սալյուտ» ծխախոտի մնացորդներ։

Լեոնիդ Ազգալդյանի սկզբունքն էր՝ չկրակել անզեն մարդու վրա, չխնայել հակառակորդի զինվորին, բայց ձեռք չտալ նրանց ծերերին, կանանց ու երեխաներին. արժանապատվություն ունենալ ու երբեք չզրկել դիմացինին արժանապատվությունից։

Լեոնիդի զինվոր Վոլոդյա Ավետիսյանը հիշում է. «Մի օր երկնքում ճախրող արծիվ տեսանք։ Տղաներից մեկն ավտոմատն ուղղեց թռչնին։ Լեոնիդն անմիջապես կանխեց. «Երբեք ոչ մեկի ճախրանքը չընդհատեք»։

Լեոնիդ Ազգալդյանը նոյեմբերի 22-ին կդառնար 80 տարեկան։ Մարտական ընկերների պայքարը, որ Արցախյան ազատամարտի հերոս-հրամանատարին տրվի Ազգային հերոսի կոչում, առայժմ հաջողությամբ չի պսակվել։

Նաիր Յան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի». Հայկ Խանումյանը հեռանում է

Հաջորդ գրառումը

35-ամյա տղամարդն ինքնահրկիզվել է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Իրավունք

Արդարադատության միջազգային դատարանը դատապարտում է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

35-ամյա տղամարդն ինքնահրկիզվել է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական