Արայիկ Հարությունյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է վճիռը։
Ադրբեջանական APA-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Հիշեցնենք, որ պետական մեղադրանքին աջակցող դատախազները նույնպես առաջարկել էին մեղադրյալներին դատապարտել ցմահ ազատազրկման։
Դատավարությունը սկսվել է 2025 թվականի հունվարի 17-ին։







