Փետրվարի 27-ին Կահիրեում կկայանա Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթնաժողովը Պաղեստինի հարցով. հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։
Գերատեսչությունը նշել է, որ գագաթնաժողովը նախատեսում է քննարկել պաղեստինյան իրավիճակի վերջին զարգացումները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում, իսկ գագաթնաժողովը տեղի կունենա Պաղեստինի խնդրանքով։
Նշենք, որ պաշտոնական Կահիրեն խիստ բողոք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին Եգիպտոս և Հորդանան տեղափոխելու առաջարկի դեմ։ Ակնկալվում է, որ այս հարցը կլինի գագաթնաժողովի քննարկման հիմնական թեման։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաղեստինցիներին առաջարկել է սեփական պետությունը ստեղծել ոչ թե իրենց հայրենիքում, այլ Սաուդյան Արաբիայում։ Այս մասին նա ասել է հինգշաբթի օրը իսրայելական 14-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Middle East Eye-ը:
Եգիպտոսը խստորեն քննադատել է Իսրայելի վարչապետի մեկնաբանությունները, որոնցում նա առաջարկում էր, որ Սաուդյան Արաբիայի տարածքում պաղեստինյան պետություն կարող է ստեղծվել:
Կարդացեք նաև՝ Եգիպտոսը դատապարտում է Նեթանյահուի՝ Սաուդյան Արաբիայում Պաղեստին պետություն ստեղծելու մասին կոչը