Կիրակին Փաշինյանի համար սկսվել է ֆեյսբուքյան գրառումներով։
Հայաստանը պաշտոնապես ներկայացնող սցցանցային ակտիվիստը գրել է
«Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն, չունենանք խաղաղություն, չունենանք բարեկեցություն.
ա) Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան…
բ) Իմ որդուն բանակ մի տարեք, որովհետեւ…
գ) Իմ ամուսնուն բանակ մի տարեք, որովհետեւ…
դ) Ինձ բանակ մի տարեք, որովհետեւ…
ե) Այս բաժակով հոտնկայս խմենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կենացը:
է) Բոլորին հրավիրում ենք պարահրապարակ: Հասնինք Սասուն, մտնինքն Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան…
ը) Армяне всего мира, гуляют так красиво…»:
Նշենք, որ այսօր ավելի վաղ դարձյալ ՖԲ-ի իր էջում Փաշինյանը գրել էր. «Անկախությունը արտաքին միջավայրը կառավարելու հմտություն է, ինքնիշխանությունը՝ ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն»:
Այնուհետև Փաշինյանը ևս մեկ գրառում է արել.«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն»: