Այսօր Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է Ադրբեջանի պետական սահմանը խախտելու մեջ մեղադրվող հայ զինծառայողներ՝ Հայաստանի քաղաքացիներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի քրեական գործի դատաքննությունը։
Ադրբեջանական կողմը հայտարարել, թե իբր երկու հայ զինվորները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել։ Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատման և այդ երկրի տարածքում իբր ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ադրբեջանական կողմը խախտել է հայ-ադրբեջանական սահմանը, ներթափանցել մեր տարածք և Սյունիքի մարզի Շիկահողի դիրքերից առևանգել երկու հայ զինվորներին։
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենանա հուլիսի 5-ին։
Ադրբեջանական կողմը նաև նսեմացուցիչ հրապարակումներ է անում հայ զինվորների վերաբերյալ, իբր նրանք «Խոստովանել են հանցանքը և զղջում են»։
Նշենք, որ Հարություն Հովագիմյանը ծնվել է 1989 թվականին, իսկ Կարեն Ղազարյանը՝ 2004 թվականին։
Հիշեցնենք, որ հայ զինվորներն իրենց զինակից ընկերներին սննդամթերք տանելու ճանապարհին են առևանգվել ՀՀ տարածքից։ Նրանց բեռնատար ավտոմեքենան հայտնաբերվել է առևանգման վայրում։