Շաբաթ, Հունվարի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօրվա դատաիրավական համակարգը՝ Ֆեմիդայի բազմամյա բռնաբարության արդյունք. Վահե Գրիգորյան

05/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարճ՝ կարևորի մասին. Azg.am-ի թղթակիցը զրուցել է իրավաբան, սահմանադրագետ Վահե Գրիգորյանի հետ։

-Այսօրվա դատաիրավական համակարգը եթե մեկ նախադասությամբ նկարագրելու լինեք, ինչպե՞ս կբնութագրեք։

-Ֆեմիդայի բազմամյա բռնաբարության արդյունք։

-Սահմանադրական ,այսպես ասած,  բարեփոխումների կգնա՞ այսօրվա իշխանությունը՝ ըստ Ձեզ։

-Իհարկե, մենք ունենք Սահմանադրության հակասահմանադրական փոփոխությունների փորձ այս ժամանակավոր իշխանության օրոք․ 2020 թվականի փետրվար-հուլիս ամիսներին, բայց դրանք  ոչ թե բարեփոխումներ էին, այլ Սահմանադրական չարեփոխումներ, իսկ Սահմանադրության նոր փոփոխություններն ընդամենը պետության տարածքում օրինականության սկզբունքի գլխատման վերջին ակտն են լինելու։

-Իրավական տեսանկյունից ուսումնասիրե՞լ եք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Եթե մի պահ պատկերացնենք, որ Նիկոլ Փաշինյանը չի Հայաստանի ղեկավարը, հնարավո՞ր է այն իրավունքի տեսանկյունից ճանաչել հակաօրինական փաստաթուղթ։ Կամ հնարավո՞ր է գոնե որոշ կետերից խուսափել։

-Հնարավոր է, դրա մասին բազմիցս խոսել եմ։ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվեցիայի 50-52-րդ հոդվածներից առնվազն մեկին բնութագրիչ կոմպոնենտները առկա են։

-Լաչինի միջանցք, Բերձոր, Աղավնո, Սուս գյուղերի հանձնումից հնարավո՞ր է խուսափել իրավունքի տեսանկյունից, այն, որ այդ գյուղերում բնականոն կյանքը շարունակվում է, բնակիչներն իրավունք ունեն ապրել իրենց սեփականությունը հանդիսացող տներում ու վարել սեփական տնտեսությունը։

-Իհարկե, զուտ իրավական առումով նոյեմբերի 9-ի պայմանագիրը չի գործում ամբողջությամբ` հայ գերիները չեն հանձնվել հետ, հետևաբար մի կետի չպահպանման հիմքով կարելի է շահարկել մյուս կետի անիրագործելիությունը:

-Արդյոք հակասահմանադրական չէ՞, որ ընդդիմությունն այսօր չունի ԱԺ փոխնախագահի պաշտոն։

-Հակասահմանադրական չէ, ԱԺ փոխխոսնակների հաստիքը իշխանությանը չէ, հետևաբար հակասահմանադրական իրավիճակ չէ. ուղղակի այն թափուր է, բայց իշխանությանն էլ չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Կոնդ»-ը` ադրբեջանական պատմամշակութային զեղծարարությունների թիրախում

Հաջորդ գրառումը

Շուշին` 20-րդ դարասկզբի փոստային բացիկներում. ֆոտոշարք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից. Մայր Աթոռ

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փորձ է արվում «սեփականացնել» Մայր Աթոռին և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող եկեղեցին, այս անգամ՝ ՊՆ֊ի միջոցով

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Խոսքը խորապես հակահայաստանյան, հակահայկական, հակաժողովրդական և հակապետական խունտայի մասին է. Արմեն Այվազյան

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին ծանուցագրեր են հանձնվում. փաստաբան

31/01/2026
Հաջորդ գրառումը

Շուշին` 20-րդ դարասկզբի փոստային բացիկներում. ֆոտոշարք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական