Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանը տեղեկացնում է.
Թուրքիայում գործող «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը», որը նախկին տարիներին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ էր կազմակերպել Ստամբուլի տարբեր թաղամասերում, այս տարի ևս դիմումով է հանդես եկել, որպեսզի ապրիլի 24-ին, ժամը 19։00-ին ոգեկոչման միջոցառում կազմակերպի Քադըքյոյ (Քաղկեդոն) շրջանի Սյուրեյա օպերայի առջև։
Սակայն, վերջին 4 տարիների նման, այս տարի ևս Ստամբուլի նահանգապետարանը թույլ չի տվել հիշատակի արարողություն կազմակերպել։









