Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Անկարայում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում, հետևյալ առաջարկն է արել Հայաստանին. «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի կողմից մշակված վերադարձի հայեցակարգի համաձայն՝ ներկայիս Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիներին հայրենի հողեր վերադարձնելու համար պետք է ձեռք բերվի իրավաբանորեն պարտադիր միջազգային համաձայնություն՝ երաշխավորման եւ վավերացման համապատասխան մեխանիզմով։ Ճիշտ այնպես, ինչպես մենք՝ ադրբեջանական պետությունը, կապահովենք Ղարաբաղում բնակվող հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, Հայաստանը նույնպես պետք է ապահովի արեւմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա»։
Ալիևի հայտարարությունը հաղորդել է APA գործակալությունը։
Եթե Ալիևը փախստականների հարցերով Հայաստանից պատասխան չի ստանում, բնական է, որ օր օրի պետք է այդ խնդրի վերաբերյալ ավելի ու ավելի ցինիկ հայտարարություններ անի։
Հայաստանի իշխանություններն այդպես էլ չբարձրաձայնեցին Բաքվում, Սումգայիթում, Նախիջևանում, Գանձակում ծնված ու ապրած հայերի իրավունքների ու վերադարձի մասին, մինչդեռ մոտ կես միլիոն հայերի մի մասը ցեղասպանվել է, մյուսները՝ բռնի տեղահանվել։