Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է, թե իբր Հայաստանը ռազմաքաղաքական սադրանքների է դիմում։
«Ակնհայտ է, որ Հայաստանը չարաշահում է ԵՄ առաքելության ներկայությունը և միտումնավոր մեծացնում լարվածությունը տարածաշրջանում և այն տարածքներում, որոնք ժամանակավորապես վերահսկվում են ռուսական խաղաղապահների կողմից, ինչը հանգեցնում է մարդկային կորուստների։ Հայաստանը սահմանին հերթական ռազմական սադրանքն է իրականացրել, որի արդյունքում երեք ադրբեջանցի զինծառայող է զոհվել»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Սահիբա Գաֆարովան հավելել է, որ մի քանի օր առաջ «Հայաստանը ձերբակալել է սահմանին անհետացած երկու ադրբեջանցի զինծառայողների»։