Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցում կրկին անհիմն մտքեր է հնչեցրել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Փաշինյանի՝ Le Monde թերթին տված հարցազրույցի վերաբերյալ մեկնաբանություն է արել.
«Հայաստանը, որը պահանջում է հեռացնել Լաչինի սահմանային անցակետը, որը բարդացնում է նրա անօրինական գործունեությունը տարածաշրջանում և աջակցում է ագրեսիայի և անջատողականության քաղաքականությանը, պետք է հասկանա, որ Ադրբեջանի կողմից Լաչինում սահմանային անցակետի տեղադրումը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին։
Բացի այդ, հայկական կողմը մերժել է ադրբեջանական կողմի առաջարկը՝ միջազգային դերակատարների, այդ թվում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից, Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ-խմբ. Azg.am) ճանապարհն օգտագործել հայ բնակչության կարիքների համար, ինչը վկայում է տարածաշրջանում «լարված հումանիտար իրավիճակի» մասին պնդումների անհիմն լինելու մասին։
Սա Հայաստանի վարչապետի կողմից միջազգային հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու փորձ է՝ անտեսելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում, որտեղ ամեն օր անցակետով անցնում են տասնյակ հայ բնակիչներ` երկու ուղղություններով, և Ադրբեջանի առաջարկած այլընտրանքային տարբերակները, այդ թվում՝ Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ-խմբ. Azg.am) երթուղին։
Կոչ ենք անում հայկական կողմին զերծ մնալ սադրիչ քայլերից ու հայտարարություններից, կատարել միջազգային պարտավորությունները»։