Երևանում անցկացված «Մանկական եվրատեսիլին» մասնակցած արցախցի 16 երեխաները վերադարձել են իրենց ընտանիքներ՝ Արցախ։
Նրանք արդեն 40 օր Հայաստանում էին՝ հեռու իրենց հարազատներից։
Ինչպես հայտնի է, Շուշի-Քարինտակ ճանապարհահատվածում քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ ներխուժել են երեխաների ավտոբուս, երեխաներին ենթարկել հոգեբանական բռնության։
Ադրբեջանցիների հանցավոր գործողությունները այսքանով չեն սահմանափակվել․ ավտոբուսի ընթացքը շարունակելուց հետո ադրբեջանցիները նաև ցուցադրաբար սպառնալիքներ են հնչեցրել հայ երեխաների հասցեին։
Ադրբեջանական հեռուստատեսությունը նկարահանել է Ստեփանակերտ վերադարձող ավտոբուսը՝ իբր որպես ապացույց, որ Բերձորի միջանցքն իրենց կողմից փակելու լուրերը կեղծ են, չեն համապատասխանաում իրականությանը։
Բացի այդ, ադրբեջանական մամուլը այլ կեղծ հրապարակումներ էլ է անում՝ ցույց տալով Բերձորի միջանցքով իբր «անարգել երթևեկող» մեքենաները։