2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կկազմի 75 հազար դրամ՝ 68 հազարի փոխարեն։ 2022-ին, Կառավարության՝ սեպտեմբերի 29-ի նիստի ժամանակ է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տրվել։ Ի դեպ, նպատակ է դրվել 2025-ին միջին աշխատավարձը հասցնել 237 հազար դրամի։
Հարցն այն է, որ եթե 7 հազար դրամով բարձրանում է նվազագույն աշխատավարձը՝ դառնալով 75 հազար դրամ, ապա ի՞նչ է լինելու տարիներ շարունակ 75 հազար դրամ աշխատավարձ ստացողի հետ։ 75-ը 75 է՞ մնալու։
Սրա պատասխանն իշխանությունները չունեն։