Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարևոր է, որ Թուրքիայի հետ առաջին պայմանավորվածությունները շատ արագ իրագործվեն. Ռուբեն Ռուբինյան

12/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այսպիսի բարդ գործընթացներում ամենակարևոր բաներից մեկը առաջին պայմանավորվածություններն արագ իրագործելն է», – «Ազատության» հետ զրույցում, խոսելով հայ-թուրքական բանակցությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների ու Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին, ասաց ԱԺ փոխնախագահ, այդ բանակցություններում Երևանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

«Եթե դրանք արագ իրագործվում են, դա մեծապես օգնում է վստահության ամրապնդմանը, եթե չեն իրագործվում, հակառակը` շատ խաթարում է այդ վստահությունը», – վստահ է ՀՀ բանագնացը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից, ամբողջական տարբերակը` տեսանյութում.

– Ինչի՞ վկայությունն է Փաշինյան-Էրդողան երեկվա հեռախոսազրույցը, կանեի՞ք արդյոք պնդում, որ գործընթացն առարկայական փուլ է մտնում:

– Նախ մի քիչ հետ գնանք, նախորդ, այսինքն` վերջին հանդիպմանը Թուրքիայի հատուկ ներկայացուցչի և իմ վերջապես հաջողվեց ձեռք բերել առարկայական կոնկրետ պայմանավորվածություններ, այն է` երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ստեղծելը և ուղիղ ավիաբեռնափոխադրումներ իրականացնելու հնարավորություն ստեղծելը: Սրանք, բնականաբար, դրական պայմանավորվածություններ են, բայց այսպիսի բարդ գործընթացներում ամենակարևոր բաներից մեկը առաջին պայմանավորվածություններն արագ իրագործելն է: Եթե դրանք արագ իրագործվում են, դա մեծապես օգնում է վստահության ամրապնդմանը, եթե չեն իրագործվում, հակառակը` շատ խաթարում է այդ վստահությունը: Եվ ես հույս ունեմ, որ շատ արագ այդ պայմանավորվածությունները կիրագործվեն:

– Ի՞նչ է նշանակում շատ արագ, այսինքն` առաջիկա ամիսների՞ն, օրերի՞ն:

– Ես կարծում եմ, որ տրամաբանական կլինի, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին: Պայմանավորվածությունը քաղաքական մակարդակով ֆիքսված է, հիմա պետք է համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները երկուստեք արդեն տեխնիկական դետալների շուրջ աշխատեն:

– Կա՞ գործընթաց այդպիսի, սկսվե՞լ է:

– Այս պահին դեռ ոչ, բայց շուտով պետք է սկսվի: Ինչ վերաբերում է երկու երկրների ղեկավարների հեռախոսազանգին, դա նշանակում է այն, ինչ նշանակում է, որ երկար ընդմիջումից հետո Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ունեցել են հեռախոսազանգ և քննարկել են այն, ինչի մասին խոսվում է տարածված հայտարարության մեջ, այսինքն` քննարկել են ընդհանուր կարգավորման գործընթացը, քննարկել են և կարևորություն են տվել մեր ձեռք բերած պայմանավորվածությունների շուտ իրագործմանը և ընդհանուր այս գործընթացն են քննարկել:

– Պարո՛ն Ռուբինյան, կա՞ արդյոք միջնորդ, այդ թվում` այս հեռախոսազանգը կազմակերպելու գործում:

– Ո՛չ:

– Ենթադրաբար նաև երեկվա հեռախոսազրույցը Դուք և Սերդար Քըլըչն եք նախապատրաստել: Դիտարկվո՞ւմ է նաև Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպում:

– Այս պահին այդպիսի պայմանավորվածություն չկա:

– Պարո՛ն Ռուբինյան, Դուք մեկ անգամ չէ, որ ասել եք` գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից, քաղաքական կամքից: Դա կա՞:

– Բնականաբար, ես շարունակում եմ մնալ այդ կարծիքին, և դրան կա մի շատ պարզ բացատրություն` Հայաստանը պատրաստ է հենց վաղը ունենալ բաց սահմաններ Թուրքիայի հետ և ունենալ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, հենց վաղը: Եթե դա տեղի չի ունենում վաղը, և եթե Հայաստանը պատրաստ է դրան, դա նշանակում է, որ դրա իրագործումը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից այս պահին, որովհետև Հայաստանն ակնհայտորեն այդ քաղաքական կամքն ունի:- Թուրքիայի քաղաքական կամքը չկա:- Համենայն դեպս, չկան նախանշաններ պնդելու, որ այսօր երեկոյան սահմանը բացվելու է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարց գետի վրա գործող հիդրոկայանը վաճառվել է 50 հազար դրամով, Փաշինյանի եղբայրն էլ դարձել է տնօրեն

Հաջորդ գրառումը

Հաշմանդամություն է սահմանված պատերազմի 1243 մասնակցի․ 1-ին խումբ՝ 112 անձ, 2-րդ՝ 244 անձ, 3-րդ՝ 887

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025
Նորություններ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025
Նորություններ

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025
Հաջորդ գրառումը

Հաշմանդամություն է սահմանված պատերազմի 1243 մասնակցի․ 1-ին խումբ՝ 112 անձ, 2-րդ՝ 244 անձ, 3-րդ՝ 887

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական