Երեւանի Չարենցի փողոցում լարված իրավիճակ է: Կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել փողոցը փակած անհնազանդության ակցիա իրականացնողներին: Նրանք փորձեցին նաեւ բերման ենթարկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին: Այստեղ է նաեւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ անհնազանդության ակցիայի մասնակիցները վաղ առավոտից աղբամաններով փակել են փողոցները, մասնավորապես՝ Մաշտոց-Պուշկին հատվածը։