Հայկական առցանց լրատվահոսքում, նաեւ ֆեյսբուք սոցցանցում շրջանառվող այն տեղեկությունը, թե ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի՝ մարտի 2-ին Բեռլինում Հայաստանի վարչապետի հետ ասուլիսի ընթացքում հնչեցրած մի նախադասություն նրա կայքէջի հրապարակված լրատվության մեջ սրբագրվել է, ճիշտ է: Երեկ այդ հատվածը հետեւյալ տեսքն ուներ՝ Der Bundeskanzler erläuterte seine Haltung, dass eine friedliche Streitbeilegung auf Grundlage des Grundsatzes der territorialen Integrität von Armenien und Aserbaidschan sowie des Selbstbestimmungsrechts der Bürgerinnen und Bürger von Bergkarabach zu erreichen sei. Deutschland unterstütze daher mit Nachdruck die Vermittlungsbemühungen des Präsidenten des Europäischen Rates, Charles Michel, und entsendet deutsches Personal zu der EUMA-Mission der Europäischen Union in Armenien.



Մեր թարգմանությամբ՝ Դաշնային կանցլերը բացատրեց իր դիրքորոշումը, որ վեճի խաղաղ կարգավորումը պետք է ձեռք բերվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Ուստի Գերմանիան վճռականորեն աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին և գերմանացիներից բաղկացած անձնակազմ է ուղարկում Հայաստանում Եվրոպական միության EUMA առաքելություն։
Այժմ նույն պարբերության մեջ բացակայում է մուգ տառատեսակով գրվածը:
Սակայն նույն էջում ներկայացված մամուլի ասուլիսի տեսանյութը դիտելիս, կարելի է լսել, տեսնել եւ կարդալ գերմաներեն ենթագրերը: Այստեղ որեւէ բան թերի կամ խմբագրված չէ:
Անահիտ Հովսեփյան, Գերմանիա