Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարությունը ներքին կարգով ձգում է այն արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը, ովքեր կարող են պետության նախատեսված գումարը կանխավճար մուծել և դրա հիման վրա վարկ վերցնել. Տիգրան Աբրահամյան

28/11/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարզվում է, որ կառավարությունը ներքին կարգով ձգում է այն արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը, ովքեր կարող են պետության նախատեսված գումարը կանխավճար մուծել և դրա հիման վրա վարկ վերցնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Պայմանական, եթե 4 հոգանոց ընտանիք է և բնակարան է ցանկանում գնել Երևանում, ապա նրան տրվում է 12 մլն դրամ` սերտիֆիկատի ձևով:

Այս պայմաններում, բնականաբար, ընտանիքը պետք է հավելյալ հիպոթեքային վարկի տակ մտնի, որտեղ Երևանի դեպքում, մինչև 2025-ի հունվարի 1-ը, գործում է տոկոսադրույքի վերադարձի դրույթը:

Սակայն ինչպես ինձ հավաստիացրեցին այս ծրագրի շահառուները, այս ծրագրով կառավարության հետ աշխատող բանկերը, «վերևից» իջեցված հրահանգով, ամեն ինչ անում են, որ մարդիկ չկարողանան այս տարի ձևակերպել վարկը և հետագա տարիներին չօգտվեն տոկոսադրույքի գումարների հետ վերադարձից:

Ես տեղյակ չեմ` կա՞ն շահառուներ, որոնց վարկավորել են, սակայն ինձ դիմել են մարդիկ, որոնց դեպքում, այդ հիմքով խնդիր կա, ենթադրաբար այդ հանգամանքը տարածվում է շատերի վրա կամ բոլորի (փորձում եմ պարզել):

Կարծում եմ, որ սրանով է պայմանավորված, որ այն օնլայն հարթակը, որը գործում է սերտիկատների դիմելու համար, շատ դեպքերում, սահմանված ժամկետում չի պատասխանում շահառուների դիմումներին (ես էլ եմ այդպիսի ահազանգ ստացել):

Այսինքն, գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնողների դեպքում` անհնարին դարձվի տոկոսադրույքի հետ վերադարձի գումարներից օգտվելու հնարավորությունը և, այնպես են պրոցեսը տանելու, որ յուրաքանչյուր տարվա ընթացքում, սահմանափակ թվով ընտանիքներ օգտվեն ծրագրից:

Առանց այդ էլ կառավարության այս ծրագիրը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել Արցախից բռնի տեղահանվածների համար, հիմա էլ լրացուցիչ արհեստական խոչունդոտներ:

Երբ որ սրան էլ գումարում ես հաջորդ տարվանից արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրի կրճատումները, ապա սարսափելի իրավիճակն ամբողջական է դառնում»,- գրել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ. Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28–ի հերթական նիստը

Հաջորդ գրառումը

Արթուր Պողոսյանը՝ ՔԿ նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Հաջորդ գրառումը

Արթուր Պողոսյանը՝ ՔԿ նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական