Կառավարության որոշումը չի գոհացրել ընդհանրապես, քանի որ դա վերաբերվում էր այն մարդկանց, որոնք հունվարի 1-ի դրությամբ գույքագրել են ապրանքը, բնականաբար չկա նման մարդ. լրագրողների հետ զրույցում նշեց կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից տնտեսվարողներից մեկը՝ անդրադառնալով նրան, որ կառավարությունը որոշել էր 6 ամսով հետաձգել շրջանառության հարկւ 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու որոշումը, ինչպես նաեւ վերադարձնել 5 տոկոս րջհարկը տնտեսվարողներին:
«Ոչ մեկ չի գրել, դրանք սուտ են: Իրենք ասում են՝ այս երկու եռամսյակը 10%-ով կվճարեք, հետո հետ կտանք, դա էլ է լրիվ սուտ, խաբեություն է: Պարզապես իրենք իմացան, որ մենք ավելի շատ ենք պատրաստվել, որ այսօր հավաք պետք է լինի, դրա համար անմիջապես արագ ինչ-որ մի երկու ստով փորձեցին մեր հավաքը տապալել: Որովհետև ամբողջ սայթերում ամեն մեկը մի ձև եզրակացությունով գրել էր, որ ընդառաջել են, վեց ամիս հետաձգել են, բայց ոչ մի հետաձգում չկա, ոչ մի օրենքի քննարկում չկա։ Ընդհանրապես մեր խնդիրը չի լուծվել»:
Տնտեսվարող կինը նշեց, որ իրենք գործադուլի կոչով են հանդես գալիս. «Մենք դրանով ուզում ենք ցույց տալ մեր կառավարության անպատասխանատու պահվածքը: Այս որոշումով, ով փաստաթղթով չի աշխատում, 10 տոկոս է վճարում: Բացի այդ, եթե առաջ հաշվապահը մեկ ՓՄՁ-ի համար 1-2 ժամ էր աշխատում, հիմա բնականաբար օրը երեք-չորս ժամ պետք է աշխատի, ըստ դրա էլ պետք է վճարվի: Սա բարձրացնում է ծախսերը»,-ասաց նա:
Անդրադառնալով կառավարության հետ երկխոսությանը, նա ընդգծեց. «Մենք առաջարկել էինք, որ փուլ առ փուլ քննարկվեր, ոսկու առեւտուրը՝ առանձին, հագուստն՝ առանձին, տնտեսականն՝ առանձին, իրենք չընդունեցին մեր առաջարկը: Իրենք այնպես են ներկայացնում, որ իբր ՓՄՁ-ները չեն ուզում հարկ տան: Ոչ, ՓՄՁ-ները տվել են, տալու են, բայց ՓՄՁ-ները ուզում են ամեն ինչը ազատականացվի, որ իրենց ամբողջ ընթացքը չտրամադրեն հարկայինի հետ հարցեր լուծելուն:
Այսօր ցանկացած տոնավաճառ մտեք, տեսեք, մատների վրա կարող եք հաշվել, թե քանի հաճախորդ կա։ Առանց այդ էլ արդեն բիզնեսը շատ ծանր փուլում է, առանց այդ էլ ամեն ինչը թանկացել է։ Հիմա սրա հետ մեկտեղ էլ մեզ ճնշում են, գուցե ուզում են դատական գործեր հարուցեն, երևի ուզում են բոլորիս նստացնեն կամ հայաթափություն լինի, ես մտածում եմ՝ իրենց նպատակը միտումնավոր դա է, որ (05:00) իր գլուխը կփրկի, ով էլ չի կարող, միանգամից կկործանվի, կգնա»»,-ասաց նա: