Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար.Արման Թաթոյան

01/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սիրելի հայրենակիցներ,

«Զորքերը հայելային հետ քաշելու» Կառավարության առաջարկը կործանարար է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար:Օբյեկտիվ ապացույցը ադրբեջանական վերջին անօրինական արարքներն ու ներխուժումներն են Արցախում (Փառուխ, Խրամորթ, Քարագլուխ), որոնք «զորքերի հայելային հետքաշման» Կառավարության առաջ բերած գաղափարի արդյունք են:Այս գաղափարը դատապարտելի կերպով բերվեց հանրային տիրույթ, գովազդվեց և դարձավ արբեջանանական շահերին ձեռնտու օրակարգի մաս:

Հետևողականորեն զրոյացվում են մեր գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու հնարավորությունները` անվտանգությունը մարդուց ու նրա իրավունքներից կտրելով և ամեն ինչ մտցնելով ռազմաքաղաքական տանիքի տակ:

Վիճակն ավելի վատացրին ու շարունակում են վատացնել ՀՀ բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաներ, որոնք իրենց անպատասխանատու, քաղաքական շահերով պայմանավորված հայտարարություններով ադրբեջանական իշխանություններին տվեցին զորքերն ամրացնելու հիմքեր, սեփական քաղաքական շահերի համար անում եմ տարածքային իրավազորությունը Ադրբեջանին զիջող պաշտոնական հայտարարություններ՝ անտեսելով Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգությունը, կյանքի և մյուս իրավունքները:

Այս կերպ նաև խոցելի դարձվեցին մեր Զինված ուժերի, Սահմանապահ զորքերի և մյուս ծառայողների կյանքն ու առողջությունը։Այսքանից հետո արվում են հայտարարություններ, թե ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը անիրատեսական խնդիր է ու դա գցում են միջազգային ասպարզեզ:

Զուգահեռ, ադրբեջանական զինված ուժերն անպատժելիության մթնոլորտում շարունակում են հանցավոր արարքները՝ մեր գյուղերի վրա կրակոցներից մինչև հողատարածքների ու տների անօրինական զավթումներ՝ դիտավորությամբ անհնարինության վերածելով մարդկանց կյանքը:

Չի նվազել հայատյացության պետական հովանավորությունը:Կառավարությունն ինքը խոսափում է հասարակությանը բացատրություններ տալուց. մինչև ու՞ր և որքա՞ն են հետ քաշվելու մեր զորքերը, ի՞նչ նկատի ունեն «զորքեր» ասելով, ու՞մ հույսին են մնալու սահմանային բնակավայրերը, ի՞նչ սկզբունքով է սահմանային բնակավայրերում դիտորդություն իրականացվելու կամ արդյոք իրականացվելու է և այլն:

Արդյոք «հայելային հետքաշումը» վերաբերում է միայն ադրբեջանական ներխուժումներին Գեղարքունիքում, Սյունիքում, թե նաև մյուս բնակավայրերին: Եթե վերաբերում է միայն ներխուժումներին, ապա ի՞նչ լուծումներ են լինելու մյուս վայրերում մարդկանց անվտանգության, սեփականության ու այլ իրավունքների համար և այլն: Սա Կառավարության դատապարտելի պահվածք է:

Ընդ որում, անորոշություն է տիրում ոչ միայն Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, այլ նաև միջազգային ասպարեզում:Ուստի, «զորքերի հայելային հետքաշումը» միայն քաղաքական գաղափար է, զուրկ է մասնագիտական հիմքերից և առկա վիճակում իրական սպառնալիք է մեր Հայրենիքի, մեզնից յուրաքանչյուրի անվտանգության ու կենսական իրավունքների համար:

Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձերբակալված Ազգային հերոս

Հաջորդ գրառումը

Վարդան Կարապետեան. «Եկէ՛ք սկսինք օգնել Հայաստանին ներսէն»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Վարդան Կարապետեան. «Եկէ՛ք սկսինք օգնել Հայաստանին ներսէն»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական