Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կանխել Հայաստանի վերացումը

07/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետությունն աշխարհում սուբյեկտայնություն ուներ հետևյալ պատճառներով՝

ա․ հաղթել էր Արցախյան 1–ին պատերազմում և ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը,

բ․ հանդիսանում էր Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերը, Գյումրիում կար ռուսական ռազմաբազա,

գ․ հայ–ադրբեջանական հարաբերություններում (Ղարաբաղյան հակամարտության լուծմանը միտված բանակցություններ) հանդիսանում էր լիարժեք կողմ, ունեինք Արցախի դե ֆակտո պետականություն,

դ․ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականություն էր վարում, ինչը հայ–թուրքական հարաբերություններում որոշակիորեն վերացնում էր ասիմետրիան․ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հատկապես ակտիվ էր 1998–2008թթ․, ինչը հնարավորություն էր տալիս տարանջատել հայ–թուրքական հարաբերությունները հայ–ադրբեջանականից և դիրքային առավելություն տալ մեզ (ի դեպ, Թուրքիան հետպատերազմական 1994–ից հետո ամենահարգալիցը մեր հանդեպ հենց այդ փուլում է եղել․ մյուս ժամանակահատվածներում Թուրքիան միայն ագրեսիվացել է, իսկ Փաշինյանի կառավարման փուլում ուղղակիորեն ներգրավվեց մեր դեմ պատերազմի մեջ)։ 1998-2008թթ․ Հայաստանի ու Արցախի ամենաանվտանգ ժամանակահատվածն է եղել։

Ի՞նչ ունենք հիմա։

Պարտված բանակ, Արցախի կորսված պետականություն, կապիտուլյացիա։

Հայ–ռուսական հարաբերությունները ոչ թե ռազմավարական, այլ խնամակալական բնույթի են դարձել։ Մեր երկրի անվտանգությունը 100 տոկոսով կախված է ՌԴ–ից (նախկինում դա հայ–ռուսական համատեղ ֆունկցիա էր)։ Արցախում հայկական տարրի անվտանգությունն ու կյանքի իրավունքն ապահովում է բացառապես Մուրադովի գլխավորած զինուժը։ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։

Արցախի հարցով բանակցություններ դե ֆակտո չկան։ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը։ Ալիևը միայն հոխորտանքով է խոսում մեզ հետ և հավակնում Հայաստանի տարածքներին։ Հակամարտության բանակցող կողմեր են Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը։ Հայաստանը բերանը ջուր առած հետևում է այլոց առևտրին և GPS–ով հանձնում սահմանները։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը գործնականում դուրս է մնացել մեր արտաքին քաղաքական օրակարգից։ Փոխարենը սկսել է ագրեսիվ պրոթուրքական ու, այսպես կոչված, խաղաղասիրական քարոզ։

Արցախն ու ցեղասպանությունը միջազգային առևտրի առարկա դարձնելը, Թուրքիայի հանդեպ «նախաձեռնողական» դառնալը ՀՀ ձախողված այս իշխանությունների սիրած զբաղմունք է։ Փաշինյանը Հայաստանի բանալիներն ուզում է հանձնել Թուրքիային, որ փրկի իր կաշին։ Ասել է թե՝ Նիկոլի իշխանությունն ու Հայաստանի շահերը խիստ անհամատեղելի են։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խոստանում եմ, կարող եմ ստորագրել` բոլորը ենթարկվելու են պատասխանատվության. Ալումյան

Հաջորդ գրառումը

Դատախազները թող հիշեն, որ նույնիսկ Դանիբեկյանի մոտ այլևս պրիմիտիվ ծաղրը իրավունքի նկատմամբ չանցավ․ Վարդևանյան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից

23/04/2026
Նորություններ

Շրջահայաց լինելն ըստ Փաշինյանի՝ ուրանալն է. Լիլիթ Գալստյան

23/04/2026
Հասարակություն

Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման. Հայ դատ

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի վարած քաղաքականությունը միտված է Արցախի հայկական պատմամշակութային ներկայության հետևողական վերացմանը. «ՀայաՔվե»

23/04/2026
Հաջորդ գրառումը

Դատախազները թող հիշեն, որ նույնիսկ Դանիբեկյանի մոտ այլևս պրիմիտիվ ծաղրը իրավունքի նկատմամբ չանցավ․ Վարդևանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելն իմ ամենամեծ սխալն էր. Սերժ Սարգսյան

23/04/2026

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ հայտարարություն է արել. Սիրելի՛ ժողովուրդ, Ես ձեզ դիմում եմ ոչ որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Նորություններ

Պարզապես քաղաքական-քարոզչական «լոլոներ» նախընտրական նկատառումով. Հակոբ Բադալյան

23/04/2026

Հայաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայստանյան այցի ընթացքում ստորագրվելու է հայ-ֆրանսիական ռազմավարական գործակցության փաստաթուղթը: Լավ է,...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

«Կրթվելը նորաձեւ է» ՀԿ-ն բարեգործություն է անում․ նրան ձայնագրող ու արգելող չկա. «Հրապարակ»

23/04/2026

«Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական բուռն գործունեություն է ծավալել։ Ընտրություններից առաջ նորանոր ծրագրեր է իրականացնում, փողեր է, որ բաժանում է։ «Հաջողակից՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական