ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է.
Տարիներ առաջ, երբ Հրաչյային ՌԴ-ում ձերբակալեցին և հետո խալաթով դատավարության մասնակցեց, ազգովի աղմկում էինք, հազար բան ասվեց ու հազար բան արվեց :
Օրեր առաջ գյումրեցի լրագրող Լիլիթին բերման են ենթարկել գիշերանոցով, հետն էլ ինչ-որ ոստիկան ստիպել է հագի եղածն էլ հանի՝ իբր զննության նպատակով:
Լռում ենք, չկանք…
Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ ներ, էդ ո՞ւմ իրավունքների համար եք ստանում էդ գումարները, եթե կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք: