Երկուշաբթի հրաժարական է տվել Կանադայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլենդը:
Հրաժարականը ներկայացվել է վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ աճող լարվածության ֆոնին, որը կապված է Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության ժամանակ սպասվող տնտեսական սպառնալիքի հետ: Ուկրաինական արմատներ ունեցող Ֆրիլենդը հայտնի է իր անզիջում հակառուսական դիրքորոշմամբ։