Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի հետևանքով ջրի մակարդակի բարձրացումից հետո Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա քաղաքը ծածկվել է ջրով՝ հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը:
Ավելի վաղ բնակավայրում ջրի մակարդակը բարձրացել էր 10 մ, հեղեղվել էին մոտակայքում գտնվող Դնեպրյանի և Կորսունկիի ափամերձ գոտիները: Տարհանվել են Դնեպրի ափին գտնվող մոտ 300 տների բնակիչները։ Տարհանում է սկսվել նաև Նովոկախովկայի քաղաքային շրջանի որոշ բնակավայրերում։ Նովայա Կախովկայի մի մասում անջատվել է էլեկտրականությունը, փոխանցում է 1lurer-ը:
Խերսոնի մարզի իշխանությունների ներկայացուցիչ Անդրեյ Ալեքսեենկոն հայտնել է, որ 14 բնակավայրեր, որտեղ բնակվում է 22 հազար մարդ, հայտնվել են հեղեղման գոտում: