ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը խոստովանել է, որ Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցությունն այլևս սեղանին չէ և կոչ է արել ԵՄ-ին տրամադրել «լուրջ անվտանգության երաշխիքներ», եթե դա տեղի ունենա: Նա այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Քանի որ ՆԱՏՕ-ին անդամակցությունն այլևս սեղանին չէ, ԵՄ-ն պետք է պատրաստի իսկապես լուրջ անվտանգության երաշխիքներ, այլ ոչ թե պարզապես ինչ-որ թուղթ։ Դրանք պետք է լինեն իրական զորքեր, իրական ռազմական կարողություններ», – կարծում է նա։
Կալասը կրկնել է այն արտահայտությունը, որ «Ռուսաստանը վերջին 100 տարվա ընթացքում հարձակվել է 19 երկրների վրա, որոնք երբեք չեն հարձակվել Ռուսաստանի վրա»։
Կալլասը նաև կոչ է արել ավելացնել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու ջանքերը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը կարողացել է կատարել իր խոստումը՝ այս տարի Կիևին մատակարարել 2 միլիոն հրետանային արկ։
Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի Վլադիմիր Մեդինսկին, մեկնաբանելով Կալլասի պնդումը «19 երկրների վրա հարձակումների» մասին, հայտարարել էր, որ պատրաստ է անցկացնել Ռուսաստանի պատմության վերաբերյալ անձնական կրթական ծրագիր եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի համար։





