Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔՀարգելի հայրենակիցներ,«Ազատ կամք» նախաձեռնությունը կազմակերպում է ստորագրահավաք՝ կցված հանրագրի կապակցությամբ: Ստորագրահավաքը սկսում ենք այսօրվանից և ավարտելու ենք 2021թ. հոկտեմբերի 7-ին: Այն հայրենակիցները, որոնք պատրաստակամ են օժանդակել ստորագրահավաքի կազմակերպմանը, կխնդրենք կապ հաստատել մեզ հետ (010 440333, azatkamq@gmail.com):
Հանրագրին միանալու համար կարող եք կցված հանրագրի տեքստը տպել, ստորագրել, լրացնելով անհրաժեշտ տվյալները և փոխանցել մեզ հետևյալ երեք եղանակներից մեկով՝ (1) ֆեյսբուքի միջոցով , (2) azatkamq@gmail.com էլեկտրոնային հասցեով, կամ (3) առձեռն ք.Երևան, Արշակունյաց 17 հասցեով (010 440333): Եթե խմբով եք ստորագրելու, ապա ստորագրեք և լրացրեք կցված երկրորդ փաստաթուղթը «ՄԻԱՆՈՒՄ ԵՆՔ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԻՆ» անվանումով:
Այստեղ կցում ենք նաև «Ազատ կամք» նախաձեռնության գործողությունների պլանը:
Տեղեկացնում ենք, որ նախապատրաստվում է՝1. Հանրագրի ստորագրություններ – Ստորագրահավաք28.09.2021թ.-07.10.20212. Փաստաբանական խմբերի ձևավորում Հայաստանում – Խմբերը ձևավորվում են և համալրվում: Տվյալները կհրապարակվեն 01.10.2021թ.3. Հայցադիմումի հանձնում վարչական դատարանին –
Վիճարկվում է ԱՆ 20.08.21թ. թիվ 65-Ն հրամանը: Հայցը կհանձնվի դատարան 01.10.2021թ.4. Փաստերի և այլ տեղեկությունների հավաքագրում – Փաստահավաք խումբը կատարում է հարցումներ և հավաքում տվյալներ5. Հանրային իրազեկում – Հանրությանը մշտապես կտրամադրվեն տեղեկություններ6. Հանրագրի ներկայացում վարչապետին՝ հանրահավաքի միջոցով – Հանրահավաքը նախնական կկազմակերպվի 07.10.2021թ.
Հիշեցնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման պարտադրանքին: