Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո

Իհարկե կա։ Խնդիրը կյանքի տեսակի և սցենարների ընտրության մեջ է։

Սցենար առաջին

Կա Նիկոլ՝ իր առաջարկած հեռանկարով։ Եվ նա գնում է ընտրության՝ հստակ ծրագրային տեսլականով։ Նա Հայաստանին հստակ բան է առաջարկում. հարմարվե´ք, ուրացե´ք, կերե´ք, բազմացե´ք… հայեր… Հետո՝ կերևա։

Այս ծրագրի հաղթանակի դեպքում ՔՊ հաջորդ համագումարին պարտադրելու է երեք անգամ ասել «Կեցցե´ Արևմտյան Ադրբեջանը», և դահլիճը կրկնելու է՝ հիմնավորելով, որ եթե Հայաստանում ադրբեջանցիներ ապրեն, Ադրբեջանը մեզ վրա չի հարձակվի։ Ու «կյանքը շարունակվելու է»։ Թուրքական գործոնը, 2026-ի վերարտադրման դեպքում, մտնելու է մեր երկիր, մեր քաղաք ու գյուղ, մեր մշակույթ, կրթություն, մեր կենցաղ, ամենուր։ Մենք վերջնականապես դառնալու ենք ուրիշ երկիր։

Սա ուղեկցվելու է զանգվածային արտագաղթով, որովհետև տասնյակ հազարավոր ընտանիքներ, հարյուր հազարներ չեն համակերպվելու նման Հայաստանին, բայց այլևս, հեռանալուց բացի, չեն պատկերացնելու իրենց անելիքը։ Նրանց փոխարեն այստեղ բնակության են գալու ուրիշները՝ «խաղաղության վերաբնակեցման ծրագրով»։

Սցենար երկրորդ

Այս պահին դիմացը կա ծրագրային վականսիա, պայմանական ասած՝ Հայկական մեծ դատարկություն։ Ու հենց սա է պատճառը, որ Նիկոլը երկրում հաստատել է «ծրագրային մոնոպոլիա» ու մնում է իշխանության, ավելին՝ վերարտադրման հաշվարկներով։

Հավաքական հասարակությունը և բոլոր միկրոսոցիումներն ունեն հարցադրումներ՝ իրենց մասին, իրենց ընտանիքների, պետության հեռանկարի, որոնք պատասխանի են սպասում։ Եվ հենց այդ պատասխանների ամբողջությունն է կոչվում ծրագիր, կամ՝ այլ առաջարկ։ Դրա բացակայության դեպքում հասարակությունը մերժելու է ընտրությունները, իսկ մի մասն ընտրելու է հաճելի, կործանարար սուտը։

Ամեն ինչ ունենք՝ փորձ ունեցողներ, փող ունեցողներ, կոչումներ ու պաշտոններ ունեցողներ, բոլորը միասին ունեցողներ, բայց պարտությունից հետո երկիրը վերականգնելու ռացիոնալ ծրագիր չունենք, որ քաղաքացին լսի, վստահի, հավատա ու ընտրի։ Այս պայմաններում բնական են անտարբերությունն ու զանգվածային հուսահատությունը։ Իշխանության սցենարը կանգնեցելու միակ տարբերակը կոնտր սցենար ներկայացնելն է։

Չստացվող երկխոսություն

Մարդիկ ուզում են լսել, իմանալ. եթե Թրամփի ճանապարհը շատ վատն է, ապա ո՞րն է մյուսը, լավը՝ ձեր առաջարկած տարբերակը։ Եթե նոյեմբերի 9-ով առաջարկվածը վատն է, ապա ո՞րն է ձեր տարբերակը, եթե սահմանադրություն փոխել չի կարելի, ստորացուցիչ է ու վտանգավոր, ապա ի՞նչ եք դո´ւք առաջարկում, որո՞նք են իրական, ռացիոնալ, մյուս լուծումները։ Մարդիկ նման տասնյակ հարցեր ունեն։ Սրան գումարած՝ ամեն սոցիալական շերտ ունի իրեն հատուկ հարցադրումները։

Ակնհայտ է, որ Նիկոլի հիմնական սուտը, թե «սա «ընտրություն է խաղաղության և ոչ խաղաղության միջև», ընդգծված քաղաքական է և պահանջում է քաղաքական հակընդդեմ ձևակերպումներ: Եվ այդպես՝ բոլոր քաղաքական բանաձևերի դեպքում։

Հայաստանի թրքացման սրընթաց սցենարը կասեցնելու համար պետք է փոխել պայքարի շեշտադրումները։ Հանրային տրամադրությունները դեպի երկխոսություն տանելը, իրար լսելու սովորույթը վերականգնելն ընդդիմության զենքն է, բայց արվում է լրիվ հակառակը։

Լցնել հայկական մեծ դատարկությունը

Մեր հիմնական անելիքը սա է։ Չխաբվել, թե մի նոր հերոս, մի հին հերոս, մի նախկին հերոս, մի հարուստ հերոս, մի ապագա հերոս կգա ու կփրկի։ Պարտված երկրում նման հեքիաթային հերոսներ չեն լինում։ Սեփական հասարակության հետ պետք է խոսել բաց, գրագետ, ծրագրային ձևակերպումներով, ու առանց մենթորական տոնի։

Պետք է վերցնել նախաձեռնությունը, հրապարակել նոր գաղափարներ, նոր՝ ոչ ստանդարտ, բայց իրատեսական լուծումներ, վերցնել օրակարգը։ Մեր կազմակերպությունն առաջիկայում կենտրոնանալու է հենց դրա վրա։ Տալի՞ս է այսօրվա վիճակը լավատեսության տեղ. միանշանակ՝ այո։ Հաջորդիվ կխոսենք լավատեսության աղբյուրների մասին։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

Հաջորդ գրառումը

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

02/01/2026
Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հաջորդ գրառումը

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական