Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խորհրդարանական ընդդիմության միակ լավությունն այն կլինի, որ կասեցնի իշխանության՝ նոր վարկեր վերցնելու ծրագրերը

13/08/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարծում եմ՝ Հայաստանը կառավարող ընտանիքի լոբի մաքրելու, ճաշ եփելու, հեծանիվ քշելու տիկտոկյան անմեղսունակ  տեսանյութերը ոչ մեկին ոչ շեղում են,  ոչ էլ հեռացնում այն թանձր ավտորիտարիզմի ընկալումից, որը կա մեր երկրում։

Ինչ-որ մ բռնապետի և նրա կնոջ  հեծանվային զբոսանքի համար մի քանի ժամով երկրի գլխավոր միջպետական ճանապարհը փակելու հրահանգն արդեն վկայում է, որ այս պարտված, մազից կախված երկրում կա շատ լուրջ, ամեն օր սաստկացող վտանգ։ Այս ամենը հիշեցնում է  իսպանացի ժողովրդի դահիճ կաուդիլիո Ֆրանկոյի կյանքն ու կառավարման վարքագիծը։

 Ֆրանկոյի օրոք Իսպանիայում չի եղել կոդիֆիկացված Սահմանադրություն, գործել են  միայն նրա  հրապարակած  օրենքները, որոնք ունեցել են սահմանադրական կարգավիճակ։ Պետության բոլոր նշանակալի պաշտոններին Ֆրանկոն նշանակել է նրանց, ովքեր իր հետ կապված են եղել  անձնական հավատարմագրային հարաբերություններով։

Ֆրանկիստական վերնախավի կարծիքով՝ ֆրանկիզմն իր լեգիտիմացումն ստացել է Քաղաքացիական պատերազմում տարած հաղթանակով, որը դիտարկվել է ոչ միայն որպես իր աշխարհայացքի հաղթանակ, այլև որպես իսպանական և եվրոպական քաղաքակրթության, մշակույթի պաշտպանություն։

Այսօրվա  քպ-ական Հայաստանում կեղծ հեղափոխական ջոջերի ցինիզմը ևս հիմնված է նրանց այս  համոզմունքի վրա՝ իրենք լեգիտիմացվել են նախկինների դեմ տարած հաղթանակով։

Վեց տարի անց  բոլորն են հասկացել արդեն, որ ոչ մի հաղթանակ էլ չի եղել,  եղել է իշխանափոխանցման հրահանգ, որը տվել է արևմուտքի ճնշման տակ կքած ՀՀ նախկին ղեկավարը։

Ակնհայտ է, որ քպ բռնապետը և նրան սատարող խմբակը ներկայումս կանգնած են լրջագույն խնդիրների առջև։ Անցնող տարիները փոշիացրել են խմբակի գաղափարազուրկ հիմքը. Մեծ  հաշվով չկա ասելիք, չկա զարգացման տրենդ, չկա միջազգային որևէ նախագծի անդամակցում, չկա գիտական, ուղեղային, տեխնոկրատ ընդգրկում։

Քպ խմբակը պարզապես ճոճվող նավակ է, որ լող է տալիս անգրագիտության, գաղափարազուրկ ունայնության, տոտալ մերժվածության   և տիկտոկյան էժանագին PR-ի սահմաններում։

 Ինչո՞վ է սա ավարտվելու:

 Պետք է կասեցնել դրանց նոր քայլերը՝ հատկապես արտաքին պարտքերի գեներացման իմաստով։

 ՀՀ ընդդիմադիր հատվածը պետք է ակտիվ կերպով ներգրավվի նոր վարկեր ստանալու գործընթացի կասեցմանը։ Արդեն իսկ 6 տարվա կրկնապատկված արտաքին պարտքի մակարդակը քպ ապիկարների թեթև ձեռքով շուտով ավելանալու է ևս կես միլիարդ դոլարով։ Պարտքի տակ կքած պետությունը կորցնում ինքնիշխանությունը, դառնում արտաքին կառավարման օբյեկտ։ Այս իմաստով մեծ անելիք ունի դեռևս խորհրդարանում գտնվող այսպես կոչված ընդդիմությունը, որի միակ լավությունն այս պահին կլինի բոլոր վարկային ծրագրերի տապալումը, քանի որ պարտք վերցրած ամեն դոլարը, եվրոն  մեր պետության վախճանին  են մոտեցնում։

Խորհրդարանական  ընդդիմությո՛ւն, եթե դժվարություններ կլինեն, մի՛ ամաչեք, դիմեք։ Անպայման կօգնենք։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանն ասում է՝ պատերազմ եմ սկսելու, իսկ պատերազմող երկրում մեկ ամիս արձակուրդ են վերցնում, զբաղվում «կայֆերով». Գառնիկ Դանիելյան

Հաջորդ գրառումը

Օգոստոսի 14-ին դատարանը կհրապարակի Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ իր որոշումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածի թուրքական իշխանությունները դեպի Սուրբ Մակար վանք ուխտագնացությունը թույլ չեն տվել

08/05/2026
Նորություններ

Մինչև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքը ճանաչելու քարտեզը չլինի, ոչ ոք իրավունք չունի ստորագրել խաղաղության փաստաթուղթը. Էդմոն Մարուքյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Օգոստոսի 14-ին դատարանը կհրապարակի Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ իր որոշումը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական