2020 թվականի երկրորդ եռամսյակում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն նվազել է 20,4 տոկոսով։ Տնտեսական անկում երկրում տեղի է ունենում 11 տարվա ընթացքում առաջին անգամ։ Այդ մասին տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական գրասենյակը։
Այս անկումը ջնջեց 17 տարվա տնտեսական աճը՝ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն այդպիսով վերադարձնելով 2003 թվականի հունիսյան մակարդակին։
Միևնույն ժամանակ, հունվարին արդյունաբերական արտադրությունը Մեծ Բրիտանիայում աճել է 8,7 տոկոսով: Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական գրասենյակի փորձագետներից մեկն ասում է, որ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը հունիսից սկսել է վերականգնվել խանութների բացման, գործարանների աշխատանքի վերսկսման և շինարարական արդյունաբերության վերականգնման շնորհիվ։