Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսակովի 29/1 հասցեում գործող «Դոմուս» խանութ-սրահում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի 1-ին, 4-րդ, 7-րդ, 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Ծուխը տեսանելի է մի քանի կմ-ից:
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա:
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ:
Կայքը հայտնում է, որ կրակը բռնկվել է 1-ին հարկի պահեստային հատվածում:
Պարեկային ծառայությունը պարզում է՝ արդյոք տուժածներ կան, թե ոչ:
Տեսանյութն՝ այստեղ