Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խելագարություն. արձակ բանաստեղծություն՝ գրված կալանավայրում

19/11/2023
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1, 2, 3, 4, 5, 6…

Նառի վրա կիսաթեք նստած եմ, հենված թեք

գլխատեղին ու մեջքով հենված պատին, պատը միշտ

սառն է, բայց այսօր սառնություն չեմ զգում:

Մտքերով թրև եմ գալիս ուր պատահի: Սկսած իմ

գյուղի սար ու ձորից, եկած Սիսիան, հետո

մեկնում եմ պատերազմի դաշտ, անցնում տարբեր

տեղերով:

Անցնում եմ իմ ուրախության ու տխրության

տարբեր իրավիճակներով, գալիս տուն ու նորից

դուրս եմ գալիս տնից, մեկնում Երևան:

Հանդիպում եմ ընկերներիս, քննարկումներ

կատարում պատերազմական ու քաղաքական տարբեր

հարցերից, վիճում, սուրճ խմում, նորից վիճում

ու մտածում, թե ո՞նց կարող է այդպես լինել, թե

ո՞նց կարող է իմ ժողովուրդը չհասկանալ, թե

ինչպես է կործանվում երկիրը: Մտավորականը չի

հասկանում, զինվորականը չի հասկանում,

իրավական համակարգը չի հասկանում, գյուղացին

չի հասկանում, բա լավ ո՞վ է հասկանում: Գուցե՞

մենք ենք սխալ, գուցե՞ մենք չենք հասկանում:

Գուցե՞ մենք չենք նորին կողմնակից, գուցե՞

մենք չենք ուզում լավ ապրել: Չէ՛, մենք ուզում

ենք լավ ապրել, բայց չենք ուզում ծառա ապրել,

ստրկամիտ ապրել, ճորտ ապրել, հպատակ ապրել,

ապրե՜լ, ապրե՜լ, ապրե՜լ, ու ոտքերս կախում եմ

նառից ներքև, լաթերս հագնում ու քայլում դեպի

դուռը, պտտվում ու քայլում դեպի նառը՝

քայլերս հաշվելով, 1,2,3,4,5,6, նառ պտույտ 1,2,3,4,5,6,

դուռ պտույտ 1,2,3,4,5,6, նառ պտույտ 1,2,3,4,5,6, դուռ

պտույտ 1,2,3,4,5,6, նառ պտույտ 1,2,3,4,5,6, դուռ պտույտ

ու արագացնում եմ քայլերս 1,2,3,4,5, նառ պտույտ

1,2,3,4,5 դուռ պտույտ 1,2,3,4,5, նառ պտույտ 1,2,3,4,5

դուռ պտույտ 1,2,3,4,5 նառ պտույտ 1,2,3,4,5, դուռ, բաց

դուռ, հսկիչ, շեկ մազերով, կապույտ աչքերով

հսկիչ հրաման՝ ձեռքերդ մեջքիդ, մռութով

հսկիչ, ավագ լեյտենանտ, քննախույզ հայացք,

հրաման՝ քայլի՛ր, հրաման՝ կանգ առ, դեմքով

պատը, բանալու շրխկոց փականի ներսում,

հրաման՝ քայլի՛ր, հրաման՝ կանգ առ, հրաման՝

քայլի՛ր, նամռոտած ու քննախույզ հայացքով

ավագ լեյտենանտը քայլում է իմ առջևից, զզվելի

թիկունք, գլխի միջով ես տեսնում եմ քննախույզ

ու կասկածամիտ հայացքը ու քայլում ենք երկար

միջանցքով. Ես զգում եմ, որ նա էլ ինձ է նայում,

քայլում է ինձանից առաջ մեջքով ու թիկունքով

ինձ է նայում, աչքերով ինձ է նայում, ուղեղով

ինձ է նայում, գանգոսկրով, ավելի ճիշտ՝

գանգատուփով ինձ է նայում, մազերով ինձ է

նայում, ողնուծուծով ինձ է նայում ու նայում:

Լայն միջանցք ու սենյակներ, հրաման՝ քայլի՛ր,

հրաման՝ կանգ առ, աջից դուռ, բանալի, շրխկոց,

բաց դուռ, քայլիր՝ հրաման ու բակ, շենքերով

շրջապատված բակ, հրաման՝ քայլի՛ր, հրաման՝

կանգ առ: Մեծ մետաղյա դարպաս, ապա մթություն,

բացվող դարպաս, քայլի՛ր, քայլի՛ր, ու փողոց,

լուսավոր փողոց, անցորդներ, մեքենաներ,

անծանոթ, անծանոթ ու անտարբեր: Մեկը չկա, որ

ասի՝ ազատ, մեկը չկա, որ ասի՝ ձեռքերդ ազատ

թող… ու ես քայլում եմ փողոցով ձեռքերս

մեջքիս, ու մեկը չկա, որ ասի՝ դու ազատ ես:

Նամռոտած դեմքով ավագ լեյտենանտը չկա, շեկ

սերժանտը չկա, լիքը մարդ կա ու ոչ ոք չկա,

մեքենայի ձայն չկա, աղմուկ չկա: Ամեն ինչ

այնքան սահուն ու անձայն է, այնքա՜ն հանդարտ

ու ընթացքի մեջ ու կարևորը՝ դուռ չկա, նառ չկա,

1,2,3… չկա՜, չկա՜, չկա՜-կա՜-կա-կա՜…

-Աշո՜տ-Աշո՜տ-Աշո՜տ…

-Աշո՜տ,Աշո՜տ,-գոռում են խցակիցներս, գոռում

են ու խցի դուռը ծեծում…

-Բժիշկ, շուտ բժիշկ կանչեք, շուտ բժիշկ…

Դուռը բացվում է, ներս են վազում բժիշկը և

երեք հսկիչներ:

Ես նառին պառկած եմ, ընկերներս թեքված ինձ

վրա, ես դուրս եմ գալիս ինքս ինձանից, սահում

վերև, դուրս գալիս խցի բաց դռնով, հետո

միջանցքով գնում ու դուրս եմ գալիս բակ,

ճախրում ամբողջ բակի երկայնքով ու իջնում

փողոց, ուր աղմուկ կա և բոլոր անցորդները

ծանոթ են, մտերիմ են, հարազատ են, ժպտում են,

ժպտում են, ժպտում են…

Ք.Կ.Հ. խուց 3

Աշոտ Երկաթ Մինասյան

08.01.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ փոխարտգործնախարարը հնդիկ գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը

Հաջորդ գրառումը

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում քննարկվել են քաղաքական հարցեր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Միջազգային

Խորագույն անհանգստություն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս

02/12/2025
Հաջորդ գրառումը

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում քննարկվել են քաղաքական հարցեր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական