Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաչվերաց տոնի օրը՝ ուխտագնացության օր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի

14/09/2024
- Նորություններ, Տարածաշրջանային
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Խաչվերաց տոնը (Սուրբ Խաչի վեհացման տոնը): Խաչվերացը ՀԱԵ օրացուցային տոներից հինգերորդն է և վերջինը։ Այս օրն արդեն երկրորդ տարին լինելու է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի ուխտագնացության օր։ Այս տարի Ախալքալաքում Խաչվերացի տոնը կնշանավորվի քաղաքով անցկացվող կրոնական երթով՝ Թովմաս (Թովմա) առաքյալի մասունքներով, գրում է jnews.g-ն:

Խաչվերացի տոնը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է սեպտեմբերի 11-ից մինչև 17-ը ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը մեր Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է, Խաչին նվիրված չորս տոներից՝ ամենակարևորը: Այն տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

«Խաչի տոնը կսկսվի կիրակի օրը ժամը 10:30-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագով։ Պատարագը կմատուցի Տեր Նշան վարդապետ Հմայակյանը։ Սա մեր եկեղեցի ուխտագնացության օրն է։ Արդեն երկրորդ տարին է, ինչ այս օրը հայտարարվել է ուխտագնացության օր։ Քանի որ մեր եկեղեցին կոչվում է Սուրբ Խաչ, իսկ Խաչվերացը Սուրբ Խաչի վեհացման տոնն է։ Այս տարվա տոնակատարությունը յուրահատուկ է նրանով, որ Պատարագի ընթացքում եկեղեցում կլինեն Թովմաս առաքյալի մասունքները։ Հավատացյալները կկարողանան ծնկի իջնել մասունքների մոտ և ավելի մոտ լինել: Հավարտ Պատարագի տեղի կունենա խաչի թափոր և Անդաստանի կարգ»,- ասում է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:

Թովմաս առաքյալի մասունքները պահվում են Թբիլիսիում, Խաչվերացի տոնի առթիվ ժամանակավորապես կտեղափոխվեն Ախալքալաք, այնուհետ նորից հետ կբերվեն։

Ս. Թովմա առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովման պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Թերահավատ առաքյալին հաջորդ շաբաթ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուսը: Թովման, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե’ր իմ և Աստված իմ» (Հովհ. 20: 28): Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովման համարձակորեն ասում է. «Եկե’ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16): Ըստ ավանդության՝ Թովման քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսիայի դեսպանատնից անհետ կորածների հարցով շուտափույթ պատասխան ենք ակնկալում

Հաջորդ գրառումը

Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակը տարան շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
Նորություններ

Իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն. Միկոյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակը տարան շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական