Այս տարի անցած տարվա բերքի ծավալները չեն լինի, սակայն ակնկալում ենք, որ փոքր-ինչ քիչ կլինեն, քան 2020-ին։ Մեր տվյալներով՝ անցած տարի այդ թիվը կազմել է գրեթե 160 հազար տոննա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։
Նա հավելեց, որ Հայաստանում աճեցված խաղողի ինքնարժեքը սովորաբար կազմում է 100-110 դրամ 1 կգ համար։
«Այդ պատճառով նրա համար, որպեսզի ֆերմերներին ինչ-որ կերպ ձեռնտու լինի այդ գործով զբաղվելը, գինը պետք է լինի գոնե 50 դրամով բարձր ինքնարժեքից։ Եթե հիշենք, որ անցած տարի խաղողը գնում էին 80-100 դրամով, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում են գտնվում ֆերմերները։ Ֆերմերնրին ստիպում են լքել գյուղը, հայկական կոնյակն ու գինին նման տեմպերով կարող են անհետանալ։ Դա՞ է կառավարության ծրագիրը»,-նշեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմների 2-ին կառավարության նիստում խաղողի գնման համար պետության կողմից սուբսիդավորվող վարկերի տրամադրման պայմանների փոփոխությունների մասին որոշում է կայացվել․ վարկերի ընդհանուր ժամկետը 1 տարուց երկարացվել է մինչեւ 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 3 ամսից մինչեւ 1 տարի։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ այս տարի ծրագրվում է 180 000 տոննա խաղող գնել։ Նա վստահեցրել է, որ ամբողջ բերքը կգնվի։ Բացի այդ, նա չի բացառել, որ բերքի ծավալը կարող է գերազանցել 200 000 տոննան։