Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լրագրող Լէօ Նիկոլեան 22 Օրերէ  Ի Վեր Կը Մնայ Զուարթնոց Օդակայանի Սրահը, Մարդկային Արժանապատուութեանը Հակասող Պայմաններու Մէջ

14/05/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր թերթին խմբագիրը այս առիթով կոչ-նամակով մը դիմած է առնչուած կողմերուն. Նամակը կը հրապարակենք ստորեւ.


ՀՀ Արդարադատութեան Նախարար

պարոն Գրիգոր Մինասյանին

Հասցէ՝ 0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար՝

պարոն Արայիկ Հարությունյանին

Հասցէ՝ ք․Երևան, Հանրապետութեան հրապարակ, Կառավարական տուն 1

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

տիկին Անահիտ Մանասյանին

Հասցէ՝ ք․Երևան, Նալբանդյան փ. 104

Կրկնօրինակը՝ ի գիտութիւն

ՀՀ մէջ Լիբանանի Հանրապետութեան Արտակարգ և լիազօր դեսպան
Ն.Գ. տիկին Մայա Դաղերին

Հասցէ՝ ք․Երևան, Ձորագյուղ փող., 13/14

Կրկնօրինակը՝ ի գիտութիւն

ՀՀ մէջ Ֆրանսայի Հանրապետութեան  Արտակարգ և լիազօր դեսպան
Ն.Գ. տիկին Անն Լույոյին

Հասցէ՝ ք․Երևան, Գրիգոր Լուսաւորչի փող., 8

Սեւակ Յակոբեանէն՝

Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի

Գլխաւոր խմբագիր

14.05.2024թ.

          Յարգելի տիկնայք եւ պարոնայք,

Սոյն թուականի Ապրիլ  22-ին ՀՀ Զուարթնոց օդակայան հասած է լրագրող-գործընկեր, Լիբանանի եւ Ֆրանսայի հանրապետութիւններու քաղաքացի,  հայազգի՝  Լէօ Նիկոլեանը:

Սահմանակէտին, ՀՀ պատկան մարմինները ի զարմանս իրեն,  մեր հայրենակիցին տեղեկացուցած են, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետութիւն արգիլուած է, հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» օրէնքի 8-րդ յօդուածի, 1-ին մասին «գ» եւ «զ» կէտերու պահանջները, զինք համարելով ՀՀ տարածք մուտք գործելու համար անցանկալի անձ:

Լէօ Նիկոլեանի կողմէ լիազօրուած փաստաբան Հ. Ավագյան այս ուղղութեամբ անմիջապէս՝ 23.04.2024-ին, գրաւոր հարցում ներկայացուցած է ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան (ԱԱԾ) տնօրէնին, հասկնալու համար Նիկոլեանի մուտքի արգելքին պատճառը: Արդարեւ, յարգելի փաստաբանը, 26.04.2024 թուակիր պատասխան մը ստացած է պետական տուեալ հաստատութենէն (պատասխանը կը կցեմ այստեղ), որուն մէջ հիմնականին մէջ նշուած է, որ  կարելի չէ փաստաբանի հարցին պատասխանել «տեղեկատուութեան ազատութեան մասին» ՀՀ օրէնքին հիման վրայ, որովհետեւ Լէօ Նիկոլեանին ՀՀ մուտքին արգելքին հիմք հանդիսացող տեղեկութիւնները «հանդիսանում են պետական գաղտնիք»…:

Մինչ այդ Նիկոլեան անարդար նկատելով իր հանդէպ կիրառուած միջոցառումը եւ բողոքելու համար անոր դէմ, մերժած է Զուարթնոց օդակայանը լքելով վերադառնալ Ֆրանսա, միեւնոյն ժամանակ հացադուլ յայտարարելով:

Ահաւասիկ արդէն 22-րդ օրն է, որ մեր հայրենակիցը կը մնայ Զուարթնոց օդակայանի սրահը, մարդկային արժանապատուութեանը հակասող պայմաններու մէջ, այնտեղէն անցնող ճամբորդներու տեսողութեան տակ, ուր ան յամառօրէն կը շարունակէ իր յայտարարած հացադուլը:

Հիմնուելով վերոյիշեալին վրայ եւ անկախ տուեալ իրավիճակին տուն տուող ամէն հանգամանքէ, պայմաններէ, դաւադրութեան տեսութիւններէ եւ օրէնքներու յօդուածներէ, մարդ արարած մըն է Նիկոլեան, առաւել եւս հայորդի մը, որուն այդ վիճակին մատնելը պատիւ չբերեր մարդկային արժանապատուութիւնն ու արժէքները գնահատող ոեւէ կողմի: Յիշեցնեմ, որ լրագրողի իր մասնագիտութեան բերմամբ եւ որպէս հայրենասէր անձ, Լէօ Նիկոլեան իր լրագրական կեանքին ընթացքին, նոյնիսկ սեփական կեանքը վտանգելով ջանք ու ճիգ չէ խնայած Հայ դատն ու Արցախի հիմնախնդիրը բարձրաձայնելու միջազգային մամուլին մէջ:  Տեղին է նաեւ արձանագրել, որ ըստ իր նշած տուեալներուն, Նիկոլեան ախտաճանաչուած է, որպէս քաղցկեղով հիւանդ անձ:

Հետեւաբար, սոյն նամակով կը դիմեմ ձեզի, ձեր գլխաւորած հաստատութիւններուն համապատասխան մարմիններուն ինչպէս նաեւ ձեր միջնորդութեամբ եւ գործուղումով  առողջապահական ու սոցիալ-հոգեբանական համակարգի արհեստավարժ մասնագէտներու միջոցաւ եւ օգնութեամբ,  անյապաղ համապատասխան միջոցառումներու ձեռնարկել վերջ տալու այս անցանկալի վիճակին, որ ոչ միայն երեւութապէս անպատուաբեր, անհաճոյ  եւ տգեղ է, այլ՝ կը սպառնայ մարդկային կեանքի մը, որուն հանդէպ բոլորս ունինք հաւաքական պատասխանատուութիւն:

Յարգանքով՝

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. ոստիկանության կողմից լրագրողների նկատմամբ կիրառած բիրտ ուժն այլևս անկառավարելի է դառնում. իրավապաշտպան

Հաջորդ գրառումը

Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական