«Լուվր»-ը գնել է Վերածննդի դարաշրջանի հայտնի նկարիչ Չիմաբուեի նկարնեից մեկը՝ «Քրիստոսին ծաղրելը», որ 2019-ին հայտնաբերվել էր ֆրանսիացի տարեց մի կնոջ բնակարանի խոհանոցում՝ սալիկի վրա։ «The Guardian»-ը գրում է, որ նկարը թանգարանի 2025 թ-ի ցուցադրության առանցքային ցուցանմուշն է լինելու։
Քրիստոսին ծաղրելու տեսարանը Չիմաբուեն վրձնել է 1280-ին, այն նկարչի՝ «Քրիստոսի չարչարանքները» թեմայով ութ աշխատանքներից մեկն է։
Տարիներ առաջ հայտնաբերվել էին եւս երկուսը՝ «Քրիստոսի խարազանումը (մտրակում)» ու «Տիրամայրը՝ միածնի եւ երկու հրեշտակների հետ» գործերը։ Մնացած հինգը մինչեւ այս պահը չեն հայտնաբերվել։
Ս․Վ․