Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԼՂԻՄ-ի խնդիր առհասարակ երբեք չէր կարող քննարկվել բանակցային գործընթացում, նման բան առհասարակ չի եղել»․ Դավիթ Բաբայանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

27/12/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների և հասարակական կազմակերպությունների նախապես ուղարկված գրավոր հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև Արցախի հիմնախնդրին և հերթական անգամ հայտարարեց, որ 2018 թվականին ստացել է բանակցային վատ ժառանգություն։

Նա մատնանշեց ԼՂԻՄ-ում ապրող ադրբեջանցիների իրավունքների մասին՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացում ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։ Այս հարցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը նաև հերթական անգամ հայտարարեց, որ 2016 թվականին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ։

Նիկոլ Փաշինյանի ասուլիսից 2 օր անց նրա արտահայտած մտքերին արձագանքեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: Եվ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, մեր բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն, և իրենց բնակիչները պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ  հայտարարություններին, նկատեց՝ բանակցային գործընթացում երբեք չի խոսվել  ԼՂԻՄ հասկացության մասին, որովհետև ԼՂԻՄ հասկացություն չկա։

«Ի՞նչ է նշանակում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, այդ կազմավորումը, այո՛, մեր պատմության մի մասն է, մենք արժևորում ենք այն, անկախ այն հանգամանքից, որ ստեղծվել է  մեր կամքին հակառակ։ Սակայն մենք երբեք չենք փնովել մեր անցյալը։ ԼՂԻՄ-ը եղել է մեր ազգային, պետական կազմավորումը, բայց սա արդեն անցյալում է, այն անցյալ փուլ է, այն էվոլյուցիոն ձևով դարձել է Արցախի Հանրապետություն։ ԼՂԻՄ-ի խնդիր առհասարակ երբեք չէր կարող քննարկվել բանակցային գործընթացում, նման բան առհասարակ չի եղել։ Առաջին հերթին մենք սա պետք է հասկանանք, չի կարելի այն նորից մտցնել շրջանառության մեջ։ Պե՞տք է խոսել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի մասին, այսօր կա՞ն այդ երկրները, չկան, չէ՞»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ ԼՂԻՄ-ը չէր կարող լինել բանակցային կողմ, այն չկա, իսկ Արցախի Հանրապետությունը, որպես այդպիսին, ֆիքսվել է, որ հանդիսանում է և՛ հակամարտության, և՛ բանակցային կողմ։ Այն միջազգային փաստաթուղթ է, որն ընդունվել է ԵԱՀԿ Բուդապեշտի 1994 թվականի հիմնադիր գագաթնաժողովի ժամանակ։ Այդ դրույթը որևէ մեկը չի վերանայել, որովհետև կոնսենսուսի հիման վրա է ընդունվել, և որպեսզի ԼՂՀ-ի այդ  կարգավիճակը՝ որպես բանակցային և հակամարտության կողմ, վերանա, պետք է բոլորը հավաքվեն և կոնսենսուսի հիման վրա որոշում կայացնեն, բայց նման որոշում չի կայացվել։ Հետևաբար՝ ԼՂՀ-ի լեգիտիմությունը ճանաչվել է,  եթե ոչ ուղղակիորեն, բայց դրա գոյությունը ֆիքսվել է տարբեր միջազգային փաստաթղթերում։

«ԼՂԻՄ-ը մեզ համար անընդունելի է, որովհետև նախևառաջ այն վաղուց չկա։ Ի դեպ, ասեմ, որ ադրբեջանցիները մասնակցել են հանրաքվեին՝ 1991 թվականին։ Մասնակցել են՝ ճիշտ է, բոյկոտի միջոցով, չեն քվեարկել ԼՂՀ անկախության օգտին, բայց դա իրենց իրավունքն է, որևէ մեկն իրենց այդ իրավունքից չի զրկել։ Եվ առաջին գումարման մեր Գերագույն խորհրդում նրանց տեղերը թափուր են մնացել, մինչև ձևավորվել է երկրորդ խորհրդարանը։ Սա ժողովրդավարության դրսևորումներից մեկն է, բայց սա չի նշանակում, որ այս պահի դրությամբ մենք դրա մասին պետք է նորից խոսենք։

Բացի դրանից, որևէ մեկը չի ժխտել ադրբեջանցի փախստականների վերադարձի իրավունքի մասին, բայց մենք ֆիքսել ենք հետևյալը՝ ինչը եղել է ու կմնա, որպես մեր պաշտոնական մոտեցում՝ հումանիտար, մարդասիրական հարցերը կարող են լուծվել միայն քաղաքական հարցերի լուծումից հետո։ Եթե փախստականները վերադառնում են, ապա որտե՞ղ են վերադառնում, եթե կարգավորված չեն քաղաքական խնդիրները, կամ՝ ո՞ւմ իշխանությունն են ընդունում։ Չի կարող վերադարձ լինել միակողմանի ձևով, այսինքն՝ եթե ադրբեջանցիները վերադառնում են Արցախի Հանրապետություն, ուրեմն՝ հայերն էլ պետք է վերադառնան Ադրբեջան, մենք միայն Բաքվում ունեինք 400.000 հայ։ Եթե հայերը չեն վերադառնում, ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները վերադառնան, սա արդարության սկզբունք է, չէ՞։

Հետևաբար՝ եթե խոսվում է դրա մասին, պետք է խոսվի նաև մյուս մասի մասին։ Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է, ես բանակցային գործընթացում եմ 1998 թվականից, տարբեր կարգավիճակներում եմ եղել և կրկնում եմ՝ երբեք որևէ մեկը չի քննարկել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Այդ հարցը քննարկել է միայն Ադրբեջանը, միայն Ադրբեջանի կողմից էր առաջարկվում նման մոտեցում, մենք էլ մերժում էինք՝ ասելով, որ մոտեցումն ու տեսլականը բոլորովին տարբեր է։ Ես ներկայացնում եմ փաստեր»,- եզրափակեց Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավարը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ամփոփել է քաղաքական տարին մամլո ասուլիսով

Հաջորդ գրառումը

Արցախցին ինչում ա մեղավոր, որ ուզում ա իրա պապական հայկական հողում ապրի՞. աջակցելու ու թիկունք կանգնելու տեղը բրդում եք Ադրբեջանի կազմ, որ ձեզ չխանգարեն առևտուր անել թուրքերի հետ. Էլիբեգովա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
Նորություններ

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախցին ինչում ա մեղավոր, որ ուզում ա իրա պապական հայկական հողում ապրի՞. աջակցելու ու թիկունք կանգնելու տեղը բրդում եք Ադրբեջանի կազմ, որ ձեզ չխանգարեն առևտուր անել թուրքերի հետ. Էլիբեգովա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական