Կրեմլը պատասխանել է Արցախում խաղաղապահների առաքելության երկարաձգման մասին հարցին։
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորությունը կքննարկվի ադրբեջանական կողմի հետ. լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հաղորդում է РИА Новости-ն։
«Հիմա մենք խոսում ենք խաղաղապահ առաքելության մասին, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը շարունակում է արդիական մնալ։
«Դա միանշանակ տեղին է։ Բացի այդ, ծրագրեր կան, իհարկե, տարածաշրջանում զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունն ու նյութատեխնիկական ապահովումը։ Սա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար։
Հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Կրեմլի կարծիքով հնարավո՞ր է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությանը։