«Կարդացի ՔԱԿ-ի այսօրվա գրառումը կապված B737-300-ի հետ։ Երեկ էլ Ավինյանը ասում էր՝ իբր այսօր օդանավը Իրանից կբերվի Հայաստան, բայց ձեր գրառումից երևում է, որ անգամ լավագույն կանխատեսումներով այն կվերադառնա Հայաստան 1-2 ամսից ոչ շուտ`քանի որ նավթի տանկերներից հոսքը դադարեցնելու համար պահանջվող վերանորոգման ժամանակահատվածը այդքան է։
Տաջիկստանի օդաչուների պահով`եթե ձեր ավիացիոն փորձը բավական լիներ անմիջապես կհասկանայիք, որ հենց իրենք են հիմա ամբողջ աշխարհում հայտնի օդանավ տեղափոխողները պարսկական գնորդներին, իսկ դուք իրենց վկայականները վավերացնում եք, թեկուզ 10 օրվա համար, վաղը թե ուշ Ամերիկյան FAA կիմանա դրա մասին…Fly Armenia-ն օդանավի վարձատուին չի վճարել ամսեկան վարձավճարները վերջին 4 ամսվա համար, արդյո՞ք դուք տեղյակ եք սրա մասին և կապնվե՞լ եք Վարձատուի հետ։
Դեպքից արդեն 10 օր է անցել, բայց դուք հանրությանը չեք տեղեկացնում օդանավի սեփականատիրոջ մասին, արդյոք՞ նա տեղյակ է դեպքի մասին։ Airfleet.net աղբյուրում փետրվարի 1-ին օդանավը գրացվել է ՀՀ օդանավերի ռեեստրում EK-FAA համարանիշով, գործարանային համարը`MSN 29267, բայց հետո փետրվարի 20-ին այդ նույն EK-FAA համարանիշի տակ օդանավի գործարանային համարն է`28873։
Սա ինչպե՞ս է բացատրվում ձեր կողմից։ Ենթադրենք՝ ինչ- ինչ պատճառներով Fly Armenia-ի տաջիկ օդաչուները Տալլինից թռել են դեպի Կիև, բայց գնացել իջել են Վառնայում, ձեզ ի՞նչ բացատրություն են տվել այս խախտման համար։ Բուլղարիան Եվրոմիության երկիր է և Վառնայիից դեպի Շարջա թռիչքի թույլտվությունը պետք է տար Eurocontrol-ը ձեր իմացությամբ և համաձայնությամբ։ Ի՞նչ համաձայնություն եք դուք տվել և ինչո՞ւ դրա մասին չի խոսվում ձեր գրառման մեջ»,- գրել է ավիափորձագետ Նավիկ Խաչատրյանը։