Լաչինի միջանցքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։