Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար Իսրայելի դեմ Իրանի պատասխան հարվածի սպասումը կարող է երկար տևել։
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ-մայոր Ալի Մոհամմադ Նայինին,փոխանցում է Reuters-ը։
«Ժամանակը մեր կողմն է, ուստի Իսրայելի պատասխանին սպասելու ժամկետը կարող է բավականին երկար լինել»,- նշել է զինվորականը։
Նա հավելել է, որ Թեհրանի իշխանություններն այս պահին «կշռադատում են բոլոր հանգամանքները», որպեսզի Իսլամական Հանրապետության պատասխան հարվածը «չդառնա նախորդ գործողությունների կրկնությունը»: