Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքով անցնող ճանապարհին՝ ՛՛Թրամփի երթուղուն՛՛:
Նա, մասնավորապես, նշել է, որ տարածքային ամբողջականության և դեպի Եվրոպա ու դեպի հյուսիս երթուղիների պահպանման հարցերը կարգավորվել են։
Միակ մտահոգությունը, ըստ Իրանի նախագահւ, այն է, որ այն կառուցելու են ԱՄՆ-ի և Հայաստանի ընկերությունները:
Ավելի վաղ պաշտոնական Թեհրանը հայտարարել էր, որ դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը։