Փետրվարի 7-ից մինչև փետրվարի 16-ը Երևանում կանցկացվեն Համադանի մշակութային օրեր։
Իրանական ավանդական մշակույթի, սովորույթների ու ծեսերի հետ հայաստանյան հանրությանը ծանոթացնելու նպատակով՝ Համադանի արվեստագետների խումբը Հայաստանում կայանալիք շրջագայության ծրագրի շրջանակներում Երևանի մշակութային կենտրոններում հանդես կգա մի շարք հետաքրքիր միջոցառումներով։
Հաշվի առնելով ձեռագործ արվեստի ու արհեստի ոլորտում Համադան նահանգի բացառիկ կարողությունները՝ փետրվարի 7-ից մինչև փետրվարի 16-ը, 2024թ․Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում կանցկացվի ձեռագործ իրերի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն աշխատանքներ արվեստի ու արհեստի հետևյալ ճյուղերից՝ կողովագործություն, խեցեգործություն-ակնագործություն, կաշեգործություն, գորգագործություն։
Ցուցահանդեսը բաց կլինի ժամը 10։00-ից մինչեւ 18։00-ը։ Ավանդական երաժշտական կատարումներով հանդես կգա Համադան նահանգի մշակույթի և իսլամական առաջնորդության գլխավոր վարչության կողմից ներկայացված «Ային» երաժշտական համույթը։