Իրանական զորքերը պատրաստ են հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին Թել Ավիվի ագրեսիայի դեպքում․ հայտարարել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ):
Թեհրանը պատրաստ է ետ մղել Իսրայելի ԶՈւ ցանկացած հարձակում իր միջուկային օբյեկտների վրա։ ԻՀՊԿ-ն հավելել է, որ բացահայտել են Իսրայելի բոլոր այդպիսի օբյեկտների գտնվելու վայրերը և պատրաստ են ակնթարթորեն հայելային հարված հասցնել: