ԱՄՆ-ն առաջին հարվածն է ստացել անցած շաբաթ իրանական ուժերի վրա լայնածավալ հարձակումից հետո։
Sky News-ը հայտնում է, որ անցած գիշեր Իրաքի իսլամական դիմադրության կազմակերպությունը Իրանի աջակցությամբ անօդաչու թռչող սարքի հարված է հասցրել երկրի արևելքում՝ Դեյր էզ-Զուր նահանգում գտնվող Ալ-Օմար ուսումնական բազայի վրա, որտեղ գտնվում են ամերիկյան զորքերը:
Սպանվել է Սիրիայի դեմոկրատական ուժերի 6 քրդական հատուկ ջոկատային, եւս 14-ը վիրավորվել են։
Հաղորդվում է, որ հարվածի հետևանքով ամերիկյան զորքերի շարքերում զոհեր և վիրավորներ չկան։
Իրաքում «Իսլամական դիմադրության» զինված խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը և տարածել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է թռչում անօդաչու թռչող սարքը:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին այս խմբավորման անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։